Կրեմլը հայտնել է՝ երբ կկայանա Պուտինի և Լուկաշենկոյի մոսկովյան հանդիպումը
ԱշխարհՌուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման օրը դեռ համաձայնեցվում է: Հանդիպումը կկայանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Վստահաբար այն կկայանա երկու շաբաթվա ընթացքում»,-ասել է Պեսկովը:
Մեկնաբանելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ իշխանությունները վերահսկում են գործընթացները: Նրա խոսքերով՝ առայժմ անհրաժեշտություն չկա գործի դնելու ՌԴ-ում ձևավորված պահեստազորը: