Ի՞նչ է լինելու, եթե որոշ ծնողներ դպրոց չուղարկեն իրենց երեխաներին. պարզաբանում է Արայիկ Հարությունյանը
ՀասարակությունԱյսօր «Ազատության» ուղիղ եթերում, օգտատերերի հարցերին, թե շատ ուսուցիչներ ասում են, որ տարրական դասարանների երեխաներին չենք կարող ստիպել, որ անընդհատ դիմակ կրեն, որ դիմակ դնելն ավելի վտանգավոր է, երկրորդ՝ բոլոր դպրոցները չէ, որ ունեն հնարավորություն՝ երեխաներին միմյանցից հեռու նստեցնելու, երրորդ՝ ինչպե՞ս են ուսուցիչները դաս անելու, հնչյուններն ինչպե՞ս են առաջին դասարանցիներին բացատրելու, չորրորդ՝ ի՞նչ կասեք այն ծնողներին, որոնք ասում են, թե չեն ուղարկելու իրենց երեխաներին դպրոց, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կարգավորումներն արդեն տրված են և դրանք այն կարգավորումներն են, որոնք թույլ են տալու մեզ ապահովել մեր երեխաների, մեր ուսուցիչների առողջությունը, և մենք պետք է հետևենք այդ կանոներին: Ուզում եմ կրկնել, որ դրանք փոփոխությունների են ենթարկվելու պարետի և Առողջապահության նախարարության ցուցումներով: Եվ որպեսզի չունենանք իրավիճակի փոփոխություն, և ստիպված չանցնենք հեռավար ուսուցման, ինչն ամենաանցանկալին է, ապա պետք է հետևենք ցուցումներին: Դա առաջին հերթին արվում է ուսուցիչների և երեխաների առողջության համար»:
Ավելին՝ այստեղ