Մխիթարյանը պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ եւ շնորհակալություն հայտնել «Արսենալին» ու Վենգերին
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիմնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, որի կազմում անցած մրցաշրջանն անցկացրեց վարձակալությամբ։ Նրա տրանսֆերն այլեւս չի պատկանում Լոնդոնի «Արսենալին», որը շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլիստին։
«Ուրախ եմ հայտարարել, որ մշտական պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», ակումբի միլիոնավոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ։ Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին ինձ ակումբ բերելու եւ ինձ վստահելու համար։
Հիմա սկսում եմ պատրաստվել նոր մարտահրավերի եւ Ա Սերիայում երկրորդ տարվա արկածին։
Ես սիրում եմ Հռոմը, այս ակումբը եւ երկրպագուներին։ Բոլոր ջանքերս կգործադրեմ մեր նպատակներին հասնելու համար»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում։