Հայերեն


Ադրբեջանը պատրաստվում է ևս մեկ պատերազմի

Քաղաքականություն

Հայտնի «Բլումբերգ» ամսագիրն անց է կացրել հետազոտություն՝ վերլուծելով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները՝ մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին ժամանակաշրջանում լայն թափ հավաքած սպառազինությունների մրցավազքի թեմաներով։ Եվ այդ հետազոտության համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տասը տարիների ընթացքում ռազմական բյուջեի վրա ծախսել են ոչ ավել, ոչ պակաս, 27 միլիարդ դոլար։
Ընդ որում՝ դրա առյուծի բաժինը հասնում է Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը ռազմական տեխնիկայի վրա միայն ծախսել է 22 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ Հայաստանը իր ռազմական բյուջեի վրա ծախսում է մոտավորապես չորս միլիարդ դոլար 10 տարում։ Այսինքն՝ տարեկան մոտավորապես 600 միլիոն դոլար։ Հիմա սա պետք է համեմատենք այն ծախսերի հետ, որոնք մեր բյուջեն նախատեսում է ՊՆ կարիքները հոգալու համար։
Մեր ռազմական բյուջեն այս պահին կազմում է 430 միլիոն դոլար։ Դա 2016 թվականի բյուջեով։ Այսինքն՝ ստացվում է, որ հաշվի առնելով նաև ապրիլյան քառօրյան՝ մեր երկրի ռազմական ծախսերը հոգալու համար մենք վերցնում ենք պետական բյուջեից։ Սա պիտի հասկանալի լինի նաև հայ հանրության համար, ում մոտ հաճախ հարցեր են առաջանում այն առումով, թե Հայաստանի բյուջեն գտնվում է կատաստրոֆիկ վիճակում, ու մինուսները գերակշռում են եկամուտներին։ Սպառազինության մրցավազքը, իհարկե, լավ բան չէ, մանավանդ որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն չլուծված խնդիր, սակայն, ցավոք, այս պահին երևի թե վերջին քսանհինգ տարվա ընթացքում միակ դեպքն է, երբ երկու երկրների հարաբերությունների լարվածությունը հասել է գագաթնակետին։ Ապրիլյան քառօրյայից հետո թվում էր՝ կրքերը որոշակիորեն կհանդարտվեն։ Դա, ինչպես տեսնում ենք, տեղի չի ունեցել։ Ավելին՝ նույն ամսագրի հետազոտության համաձայն՝ Ադրբեջանը նաև հսկայական միջոցներ է ծախսում Իսրայելից ու Պակիստանից անօդաչու թռչող սարքերի ձեռք բերման համար, ինչի դիմաց Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ռուսական «Իսկանդեր» տեսակի զինատեսակը, որը ի զորու է խոցելու մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ։
Սակայն ամենագլխավորը, իհարկե, երկու երկրների բնակչության արձագանքն է այս երևույթին։ Հայ հասարակությունը կարծես թե ուշքի է գալիս քառօրյա պատերազմի հետևանքներից, ու այսօր արդեն, հետադարձ հայացք նետելով, կարող ենք փաստել, որ հանրությունը հասկացել է, թե ինչ խնդրի առաջ է կանգնած պետությունը։ Սպառազինության մրցավազքը երևի թե ամենավերջին բանն է, որով կարելի է հպարտանալ, սակայն այն իրականությունը, որում մենք այսօր ապրում ենք, ցավոք, ստիպում է ընդունել, որ սահմանների պաշտպանության գործընթացն այլընտրանք չունի։ Սա է ստիպում իրավիճակը, սա է ստիպում մեզ Ադրբեջանը, որը ոչ մի կերպ չի ուզում հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Ընդ որում՝ Ադրբեջանը արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ այդ միլիարդավոր դոլարները, որոնք նա ծախսում է իր ռազմական բյուջեն ավելացնելու համար, ինչ-որ մի ժամանակ նաև հանդգնելու է օգտագործել։ Եվ սա հստակ ցուցիչ է, որովհետև, ինչպես նշեցինք, Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լելե Թեփեի օրինակով ինքը ետ կբերի նաև Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքները։ Սա արդեն հստակ նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ևս մեկ պատերազմի, և այս անգամ հայկական կողմը պետք է Ադրբեջանին պարզապես պարտադրի խաղաղություն։ Այլ տարբերակ լինել չի կարող։

Նարեկ Ադամյան

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված