«Պռոշյան կոնյակի գործարանում» պայթյունից տուժածները 24, 32, 33, 46 տարեկան տղամարդիկ են. ով որքան է վնասվածք ստացել
Ամենաընթերցված«Պռոշյան կոնյակի գործարանում» պայթյունից տուժածները տեղափոխվել են Երևան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ««Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:
33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:
Ավելին՝ այստեղ