Ողբերգություն Կոտայքի մարզում. 10-ամյա աղջիկ երեխան խեղդվել է ջրամբարում
ՀասարակությունԻնչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կոտայքի մարզում ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գտնվող Ծովինար ջրամբարի մոտից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:
Ցավոք, նա, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 10-ամյա Կարինե Հ.-ն էր: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:Կայքի տեղեկություններով՝ հայրը եկել է Ծովինար ջրամբար ձուկ որսալու եւ իր հետ է բերել երեխային, մի պահ աղջիկը անհայտացել է հոր տեսադաշտից եւ հայրը փնտրելով նրան, գտել է ջրում ու ինքնուրույն դուրս բերել, որից հետո ահազանգել է շտապօգնություն:
Ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց, ճանապարհին մահացել է:
Ավելին՝ այստեղ