Հայերեն


Պաշտպանության նախարարն առաջ անցավ վարչապետից

Քաղաքականություն

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը


Լևոն, վարչապետի հետ եք հանդիպել և Ֆեյսբուքում Ձեր գրառման մեջ նշել էիք, որ վարչապետը թեև հրաշալի գիտի տնտեսությունը, բայց չի ցանկանում քաղաքական օրակարգերի մեջ մտնել։ Բայց մյուս կողմից, մենք տեսնում ենք ՀՀԿ խոսնակի բացահայտ ակնարկներն առ այն, որ անկուսակցական քաղաքական գործիչներն ապագա չունեն։ Այսինքն՝ ինչ-որ պահից հնարավո՞ր է նա ստիպված լինի մտնել քաղաքական օրակարգերի մեջ։

Նախ ասեմ, որ վարչապետի հետ հանդիպել եմ մի շարք ակտիվ ֆեյսբուքյան օգտատերերի, լրագրողների, քաղաքագետների շարքում: Հանդիպումն օֆ-ռեքորդ էր և շատ բաներ չեմ կարող պատմել, կփորձեմ միայն տպավորություններովս կիսվել:
Վարչապետն, այո՛, շատ լավ տնտեսագետ է՝ հաջողակ մենեջերի փորձառությամբ: Բայց այդ փորձառությունը ձեռք է բերվել Ռուսաստանում, մի կազմակերպությունում, որը չնայած մասնավոր է, բայց բնույթով պետական է: Այդ կազմակերպության կառավարումը չի ենթադրում ավելորդ ու տհաճ հարցեր լրագրողների կողմից, քաղաքական որոշումներ ու ինտրիգներ: Իսկ վարչապետի պաշտոնը, չնայած իր մեջ պարունակում է մենեջմենթի տարրեր, բայց առանց քաղաքական բաղադրիչի չի կարող լիարժեք լինել: Տեսեք, խոսվում է ՀՀԿ մտնելու մասին, բայց այդ փաստ այդպես էլ չի կայանում: Ուրեմն կա ինչ-որ մտավախություն քաղաքականացվելու:
Մի կողմ թողնենք ՀՀԿ վարկանիշը. այս պահին երկրում իշխանությունը ՀՀԿ-ն է և առանց թիմի անդամ լինելու՝ շատ դժվար կլինի աշխատել տնտեսոււթյան հետ, իսկ տնտեսական ռեսուրսները նույնպես մեծապես կապված են ՀՀԿ հետ: Ենթադրում եմ՝ վարչապետը դիմադրում է: Բայց ՀՀԿ չմտնելու այլընտրանքը ծրագրային տապալումներն են, նույնիսկ եթե այդ ծրագրերը ֆորմալ ձևով հաստատվում են ԱԺ-ում, դրանց կատարման փուլում խնդիրներ են առաջանալու:
ՀՀԿ չմտնել նաև նշանակում է հետընտրական շրջանում պաշտոնավարման հարցը կասկածի տակ դնել և ըստ էության դուրս մնալ քաղաքական գործընթացներից: Ամեն դեպքում, կարծում եմ, խնդիրը փորձառության մեջ է. ռուսաստանյան իրականությունում ձեռք բերված հաջող փորձառությունը խանգարում է Կարապետյանին այստեղ՝ իրականությունը զգալու, դրա հետ հարմարվելու համար: Քանի դեռ նա ՀՀԿ անդամ չէ, միշտ կա ուղղակիորեն չհնչեցվող մի արդարացում, որ շատ է սիրում շրջանառել մեր հասարակությունը ՝ «վարչապետին չեն թողնում աշխատել»: ՀՀԿ մտնելուց հետո այս մոտեցումն էլ կցնդի, իսկ ձախողման դեպքում այն կարող էր լինել լեգիտիմ նահանջի ճանապարհ:

Բացի այդ, մենք տեսնում ենք, որ պաշտպանության նախարարն է անդամագրվելու հայտ ներկայացրել։ Ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը այսպիսով։

Պաշտպանության նախարարն առաջ անցավ վարչապետից: Սրանով, փաստացի, իշխանությունը, մասնավորապես Սերժ Սարգսյանը հագեցնում է ՀՀԿ-ն ու փորձում համակարգի հետագա վերարտադրման հնարավոր տարբերակներից մեկը նախանշել: Վիգեն Սարգսյանն աշխատել է նախագահի աշխատակազմում շատ երկար, ավելի ռեալ է պատկերացնում իրականությունը և հաշվարկներն արել է պրագմատիկ հիմքով՝ առանց ՀՀԿ վարկանիշի շուրջ երկար մտորելու: Երկար տարիներ ՀՀԿ-ն ու նախագահականը Սերժ Սարգսյանի կողմից հակադրվել են իրար, քաղաքական դաշտում որոշակի բալանս է ստեղծվել այդ հակադրության միջոցով: Այժմ, երբ ՀՀԿ-ն վերածվում է քաղաքական հենարանից ուղղակիորեն որոշիչ քաղաքական սուբյեկտի՝ պետք է ոչ կուսակցական թիմը ևս ինտեգրել ՀՀԿ-ին:

Եթե իշխանության և կառավարության պատկերացումները տարբերվում են, արդյոք կարո՞ղ է Կարեն Կարապետյանը հաջողել առանց իշխանության աջակցության։

Կառավարության ու ՀՀԿ-ի ծրագրային մոտեցումները կարող են տարբերվել: Բայց քաղաքական առումով երկար այդ տարբերությունը ձգվել չի կարող: Առանց ՀՀԿ-ի Կարապետյանը կկարողանար հաջողել, եթե արագ լուծեր ներդրումների հարցը: Իսկ քննարկվող ներդրումները դեռ տեսանելի չեն: Ավելին, սկզբնական շրջանի հուսադրող հայտարարություններից հետո դրանց համարժեք արդյունքները դեռևս չկան: Այնպես, որ այս դեպքում միակ ելքը ՀՀԿ մտնելն է: Սա չի նշանակում, թե մտնելով՝ նա կհաջողի իր վարչապետությունը: Բայց առնվազն պատասխանատվությունը կբաշխի ողջ իշխանության վրա ու որոշ հարցերում ավելի թեթև կաշխատի՝ առանց մեծ խոչընդոտների, կդադարի օտար ընկալվել:

Վարչապետի հետ հանդիպումից ի՞նչ տպավորություն ստացաք. Կարո՞ղ է արդյոք լավ մենեջմենթը մեզանում հաջողել:

Կարծում եմ, որ մեր խնդիրների հիմքերը քաղաքական են: Դրանք թե ներքին քաղաքականության մեջ են, թե աշխարհաքաղաքականության մեջ: Իհարկե կան խնդիրներ, որոնք որևէ վարչապետ չի կարող ոչ վեց ամսում, ոչ վեց տարում լուծել: Բայց երբ դրվում է բեկումնային փոփոխությունների նշաձող և չի ցուցաբերվում քաղաքական մոտեցում, ապա ունենք խոստումների և հնարավորությունների դիսբալանս: Օրինակ՝ Աբրահամյանի կառավարությունը եկավ առանց մեծ խոստումների և նրա հեռացումը ակնկալիքների ճգնաժամ չառաջացրեց: Երբ խոստանում ես էականորեն փոփոխվող Հայաստան, ապա պիտի անդրադառնաս հայ-թուրքական, հայ-ռուսական, հայ-վրացական, հայ-իրանական հարաբերություններին:
Այս հարաբերությունների կոնտեքստում և այդ կոնտեքստում Հայաստանի ցուցաբերած քաղաքական վարքով կարող են պայմանավորվել տնտեսական մի շարք հեռանկարներ: Եթե սրանց անդրադարձ չես կատարում ու վեկտորն ուղղում ես բացառապես դեպի ներս, դեպի եղած ուժերով արդյունք ստանալու, ապա պիտի իջեցնես ակնկալիքների ու խոստումների շեմը: Այդ դեպքում մենեջմենթը կարող է հաջողել: Հենց սրա համար եմ նշում, որ անկախ մենեջմենթի որակից, եթե դա չի ամրապնդվում որևէ, թեկուզ ցածր վարկանիշ ունեցող ՀՀԿ քաղաքական թիմի մոտեցումներով, ամենաազնիվ և ամենապրոֆեսիոնալ մենեջմենթն էլ կարող է կորցնել կապն իրականության հետ և ձախողել՝ մնալով թղթի վրա:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված