Կինը 10 տարի տառապել է խորհրդավոր հիվանդությամբ եւ միայն վերջերս է իմացել, թե ինչ է տեղի ունեցել
ԱշխարհԱնգլիայի Կենտ կոմսությունից 71-ամյա Ջուդի Ուիլշերը 10 տարի տառապել է բժիշկների համար անհայտ հիվանդությամբ եւ միայն վերջերս է իմացել, թե ինչ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, 2008 թվականին Ջուդին կարդիայի ախալազիայի բուժման համար վիրահատություն է տարել, որից հետո նրա օրգանիզմը դադարել է լիարժեք մարսել ուտելիքը: Ամեն անգամ ուտելիս նրա մոտ սրտխառնոց է սկսվել, ինչի հետեւանքով նա նիհարել է 10 կգ-ով: Այդ տարիների ընթացքում նա 4 վիրահատություն է տարել:
Կինը բազմիցս դիմել է բժիշկների օգնությանն ու բուժում անցել, սակայն ճիշտ ախտորոշումը տրվել է 10 տարի անց:
«Սարսափելի է, երբ ոչ ոք չի կարողանում քեզ օգնել: Ես ցանկանում էի, որպեսզի ինչ-որ մեկն ինձ ասեր, թե ինչ է ինձ հետ կատարվում»,-պատմել է նա:
Կնոջն ուղարկել են գաստրոէնտերոլոգ Ռեյ Շիդրավիի մոտ, ով պարզել է, որ վիրահատության ժամանակ վիրաբույժները վնասել են նրա թափառող նյարդը:
Ավելին՝ այստեղ