Արմավիրում ալկոհոլային թունավորումների գործով եւս երկու անձ է ձերբակալվել․ ՔԿ
ԱմենաընթերցվածԱրմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ., ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով:
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ևս երկու անձ:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։