Արմինկան ներկայացել է մեջքի հատվածում համարձակ բացվածքով զգեստով
Life
Երգչուհի Արմինկան, ով վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է կաթնագույն, մեջքի հատվածում համարձակ բացվածքով ժանեկավոր, երկարափեշ զգեստ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝ վառ ու երեկոյան շպար։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Գնաս բարով, ամառ։ Չնայած, ես դեռ երկար վայելելու եմ քեզ»։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր սեւ երանգի, լայն, երկարափեշ զգեստ, ինչն էլ համադրել էր ոճային պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ Երգչուհու վարսերն արձակված էին, իսկ Արմինկան դիմակով էր, ինչի մասին խոսել էր հրապարակմանը կից արված գրառման մեջ․ «2020 Style․ Լա՜՜՜վ, դեռ ինչքա՞ն»։

Ավելին՝ այստեղ