Հայերեն


Հայ խոհարարի մատները Թաթարստանում չեն կտրել՝ ադրբեջանցուն հավի փոխարեն խոզի միս տալու համար. ի՞նչ է իրականում տեղի ունեցել

Բաց մի թողեք

– Պարոն Կարախանյան, երեկ մամուլում ինֆորմացիա տարածվեց, որ Թաթարստանում կացնով կտրել են հայ խոհարարի մատները` ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելու համար։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ – Իրականում մենք երկու օր է՝ ակտիվորեն այս հարցով զբաղվում ենք։ Որոշ լարումներ են առաջացել Ռուսաստանի տարբեր շրջաններում, նաև Մոսկվայում՝ նորից հայկական ու ադրբեջանական համայնքների ակտիվիստների՝ մանավանդ երիտասարդության շրջանակներում։

Պետք էր շատ արագ, օպերատիվ կերպով այս հարցին լուծում տալ, հասկանալ՝ որտեղ է սուտն ու ճիշտը։ Տեղական իրավապահ մարմինների հետ հարցը ճշտվեց՝ սա պարզապես քրեական խմբավորումների միջև այդ առևտրային օբյեկտների տարածքների բաժանման խնդիր է եղել։ Խառնված են եղել նաև տեղական ոստիկանության որոշ անդամներ, բոլոր մասնակիցները այսօրվա դրությամբ հայտնաբերվում են, հետաքննությունը գնում է, կլինեն ձերբակալություններ։ Իսկ հասարակական-քաղաքացիական կյանքում մենք հասկանում ենք, որ այս ամեն ինչն արվում էր, որպեսզի հիմա էլ արդեն հայ-թաթարական բախումներ հրահրվեն։ Պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն այդ գործողություններին որպես սուբյեկտ չեն մասնակցում, բայց հրահրում են հայ-թաթարական բախումներ։

Հիմա թաթարական տարբեր գործիչների հետ այդ երկխոսությունը տեղի է ունենում, բոլորը հասկանում են, որ սա քրեական պատմություն է, ոչ մի ազգամիջյան խնդիր չկա։ Այն խմբավորումները, որոնց վերագրվում է այս իրավիճակներում խառնվելը, միատարր չեն, միայն թաթարներ չեն, ու կապել հայ-թաթարական խնդիրների հետ՝ սխալ է, իրենք դա ևս ընդունում են։ Մենք զգուշացնում ենք հայ ակտիվիստներին էմոցիաներին չտրվել, զգայական կոչեր չանել ու գործողությունների չդիմել, հիմարություններ չպետք է անել։ Իսկ այն, որ ասում են՝ հավի մսի փոխարեն խոզի միս է տվել, ամբողջությամբ սուտ է, հնարած, ֆանտաստիկ պատմություն է՝ աշխատում է ադրբեջանական քարոզչամեքենան։ Մենք հասկանում ենք, որ այս ամենը գալիս է Բաքվից։ Այն անձինք, որոնք այս ինֆորմացիան տարածում են, սնվում են ոչ միայն Ադրբեջանի դեսպանության կողմից, այլև ընդհանրապես Բաքվից։

Իրենք նոր կուրս են վերցրել՝ հիմա էլ ուզում են հայ-թաթարական բախումներ ստեղծել։ Այն հայ-ադրբեջանական ալիքը, որ եղավ՝ իրենց չբավարարեց, հիմա էլ նման «սլիվներ» են անում, որ լարումներ առաջացնեն։ Գիտեն, որ հայկական կողմը շատ զգայուն է այս հարցում, լավ կազմակերպված, հիմա անընդհատ գնում են նման սադրանքների, որ կոնֆլիկտների կենտրոնը նորից տեղափոխեն Մոսկվա։ Իրավիճակը շատ զգայական է, շուկաների, հայկական ապրանքների հետ կապված։ Քանի որ այդ հարցերը լուծվում են, աշնանային նոր ապրանքները պետք է գան՝ խաղող և այլն, իրենք ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար։ Եղած միջադեպի բոլոր ապացույցներն էլ կան, մարդիկ կձերբակալվեն, ընդամենը տարածքային վեճ է։ – Իսկ հայ խոհարարն ի՞նչ մասնակցություն է ունեցել։ – Հայ խոհարարի մասնակցությունը չկա, իր համար հանգիստ խոհարար է աշխատում։ Տեսանյութի մեջ երևում է՝ կա և՛ ներսի, և՛ դրսի տեղի ունեցածը, կան նաև կանայք, բոլորի դեմքը պարզ երևում է։ Խոհարարին ինչ պատվեր տվել են, այդ պատվերը սարքել է, փաթաթել լավաշի կամ հացի մեջ ու տվել։ Ընդհանրապես այդ ժամանակ խոզի միսն արդեն վերջացած է եղել, ամեն ինչ հնարած ու սուտ պատմություն է։

Ավելին ՝ տեսանյութում

Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԳավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայում
Ամենադիտված