Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին չարտերային թռիչքով մեկնեցին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե: Սկոպյեում երկու օր անց՝ սեպտեմբերի 5-ին, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: