Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին, վերահսկողությունը պետք է խստացվի. Գախարիա
Աշխարհ«Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին, ինչը լրացուցիչ ճնշում կլինի և վերահսկողությունը պետք է խստացվի»,- այս մասին այսօրվա կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է Aliq.ge-ն։
«Կառավարության որոշման համաձայն՝ ուսումնական գործընթացը կսկսվի դասասենյակներում, և մեր երեխաները սեպտեմբերի 15-ից լիարժեք կհաճախեն դպրոցներ: Սա մեզ վրա լրացուցիչ ճնշում կգործադրի շարժունակության առումով, ուստի մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է լրացուցիչ պատասխանատվություն»,- հայտարարել է Գախարիան:
Վարչապետը ՆԳ նախարարությանը, առողջապահության նախարարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է էլ ավելի խստացնել դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնակարգերի վերահսկումը: