Ինչ է սպասվում արտակարգ իրավիճակի ավարտից և կարանտին սահմանելուց հետո. Մակունցի պարզաբանումները
Քաղաքականություն«Դիմակներ շարունակելու ենք կրել, թեև նվազում է վարակվածների թիվը, թե ինչպիսի խստությամբ և ինչ ռեժիմով՝ կորոշի կառավարությունը»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պարզաբանելով, թե ինչ է սպասվում արտակարգ իրավիճակի ավարտից և կարանտին սահմանելուց հետո:
Ինչ վերաբերում է հավաքների ազատությանը, Մակունցը պարզաբանեց, որ անտեղի է համավարակով պայմանավորված սահմանափակումները կապել քաղաքական գործընթացների հետ:
«Ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն այլ հարթակներ՝ այս պահին իրենց քաղաքական խոսքը հասանելի դարձնելու համար»,- ասաց Մակունցը: