Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 402 առողջացում, 4 մահ
ԱմենաընթերցվածՍեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած, 891-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 213644 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2363 թեստից 2173-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 190 նոր դեպք և 402 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն աճել է 1-ով՝ հասնելով 272-ի