ՌԴ-ում 13 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են զանգվածային սպանություններ նախապատրաստելու մեջ
ԱշխարհՌուսաստանում ձերբակալվել է 13 մարդ, որոնք մեղադրվում են զանգվածային սպանություններ նախապատրաստելու մեջ:
Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ դրանք պետք է տեղի ունենային ուսումնական հաստատություններում և իրավապահ մարմիններին պատկանող շենքերում:
Ձերբակալվածներից 11-ը ինտերնետ փակ խմբի անդամներ են: Ըստ հաղորդագրության՝ այդ սպանությունները պետք է իրականացվեին ինքնաշեն պայթուցիկ սարքերով, դյուրավառ նյութերով, սառը զենքով և այլ միջոցներով: Խուզարկությունների ժամանակ բավական շատ զինամիջոց է առգրավվել։
Առգրավվել են նաև նրանց օրագրերը, որտեղ տեղեկություններ են եղել ծրագրվող պայթյունների մասին: Էլեկտրոնային հաղորդագրություններից երևում է, որ նրանցից ինչ-որ մեկը ցանկացել է ահաբեկչություն իրականացնել իր դպրոցում: