78-ամյա բնակիչը հետնադռնով մտել է ներս և հրկիզել սրճարանը (տեսանյութ)
Բաց մի թողեքՕգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թովմասյան փողոցի սրճարանից ծուխ է ելնում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր: Իրավապահները պարզել էին, որ սրճարանի հետնադռնով մտել են ներս և հրկիզել շինությունը, ինչի հետևանքով 7 սենյակ՝ գույքի հետ, այրվել էր: Հրշեջների հետ համատեղ ուժերով հրդեհը մարվեց:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Գույքը դիտավորությամբ ոչնչացրած կամ վնասած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ սրճարանը հնարավոր է հրկիզած լինի Արտաշատի 78-ամյա մի բնակիչ: