Պուտինի անսպասելի հայտարարությունը՝ Սաակաշվիլիի մասին
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխեյիլ Սաակաշվիլիին անվանել է Օդեսայի բնակիչների և ուկրաինացիների համար վիրավորանք: Այս մասին նա հայտնել է հարցազրույցներից մեկի ընթացքում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Դա պարզապես թքած ունենալ է, Օդեսայի բնակիչների և ողջ ուկրաինական ազգի համար վիրավորանք: Նրան անգամ աշխատանքային վիզա չեն տվել ԱՄՆ գնալու համար: Համալսարանները, որտեղ փորձեցին նրան աշխատանքի տեղավորել, չցանկացան նրան իրենց մոտ վերցնել մշտական աշխատանքի: Իսկ դա նշանակում է, որ Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնել նա կարո՞ղ է: Իսկ ինչ է, չկա՞ն կարգապահ մասնագետներ կամ այդ լիազորություններն իրենց վրա վերցնելու ունակ ուկրաինացիներ»,- հայտնել է Պուտինը:
Նոյեմբերի 17-ին Սաակաշվիլին հայտնել է, որ Պորոշենկոն մտադիր է իրեն զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից: