Հայերեն


Մելքոնյանը, որ «խորանա», մի գիրք կգրի ուրացման մեխանիկայի մասին

Քաղաքականություն

Սուրեն Սուրենյանց-ի ֆեյսբուքյան էջից՝

Հեղափոխությունից հետո՝ խոստանում էին քաղաքականության մեջ բացառել «հրացանավոր մարդու» ներկայությունը, բայց մասկի շոուներից անդին ոչինչ չի փոխվել ու երբ Նիկոլ Փաշինյանին պետք է լինում, «անկախ» պատգամավորի կայքի եթերում հայտնվում են «դուրսգրված մաուզերիստներ»։
Այնքան ծիծաղելի է, երբ քաղաքական դատողություններով հանդես է գալիս «թիկունքի Գագոն», նուն ինքը՝ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որը երկար տարիներ իր համար «հով լռված» է եղել Զինված Ուժերի թիկունքում ու ըստ որոշ լուրերի՝ բավականին կոմֆորտ։
Էս գեներալը, որը 2008-ի խառը օրերին առավոտյան Ռոբերտ Քոչարյանի հրամանն էր կատարում, ցերեկը հեռակա միանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հեղափոխությանը, իսկ երեկոյան տուն էր գնում՝ Սերժ Սաևգսյանին «բարև տալով», հիմա սկսել է «աշխարհացունց» դատողություններ անել ընդդիմության, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական օրակարգի մասին՝ անհեթեթություններ դուրս տալով, որոնց բովանդակությանն անդրադառնալ չարժե։ Վայ քեզ իշխանություն, որ մնացել ես «թիկունքի Գագոյի» հույսին։ Այստեղ են ասել՝ ձեր լրիվ «ինտելեկտուալ զինանոցը» բացեցիք, ափսոս որ՝ Մելքոնյանն այդպես էլ չի սովորում եթերում մի քանի կապակցված նախադասություն ասել։
Երեկ եթերում մի սովորական քաղաքական ողբերգակ էր, որը միշտ տեր է փնտրել՝ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Բաբայանի կամ Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Երեկ էլ եթերում խճճվել էր ու չգիտեր՝ Տեր-Պետորսյանի, թե Սամվել Բաբայանի գովքն անի՝ կատարելով նրանց «ինքնակոչ» խոսնակի դերը։
Ասում եմ՝ Մելքոնյանի ասածների բովանդակության մեջ մտնելը ցածր է իմ ինտելեկտուալ արժանապատվությունից, բայց մի բան մասին չխոսել չեմ կարող։ Բոլոր կարևոր պահերին «զադնի դրած», բայց հիմա «առաջնագծում» Ծառուկյանին քննադատող Մելքոնյանը ասում է՝ 2015-ին Ծառուկյանի հետ «շատ էին խորացել»։ Այ հիմա, Մելքոնյանը «ճշտով» թող անկեղծ պատասխանի, թե հատկապես որ հարցով էր «շատ խորացել» Ծառուկյանի հետ։ Մենակ հանկարծ քաղաքական կամ գաղափարական լոլոներ չպատմի, որովհետև եթե «թիկունքի» գեներալը քաղաքականության հետ կապ ունի, ուրեմն քաղաքական գործիչ են նույնիսկ չծնված երեխաները։
Ասում եմ՝ Մելքոնյանը, որ «խորանա», մի գիրք կգրի ուրացման մեխանիկայի մասին։

Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց
Ամենադիտված