Հայերեն


Դատական համակարգի «ջահելների» պայքարն «ահելների» դեմ. ի՞նչ է իրականում տեղի ունեցել դատավորների սեմինարին

Հասարակություն

armlur.am

Նոյեմբերի 19-ին hraparak.am կայքը հայտնեց, որ դրա նախորդ օրը՝ ուշ երեկոյան, Ծաղկաձորի «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ» հյուրանոցում դատավորների միջեւ տեղի է ունեցել կռիվ, ծեծկռտուք: Ըստ կայքի տեղեկությունների` դատավորները մասնակցում էին սեմինարի, որից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, չարաշահելով ալկոհոլը, դարձել է անկառավարելի: Նա հենց հյուրանոցի սպասասրահում սկսել է «կպչել» դատավորներին եւ ոչ վայել պահվածք դրսեւորել այնքան, մինչեւ որ դատավորներից մեկը նրա վրա բաժակ է շպրտել, ինչից հետո էլ սկսվել է ձեռնամարտ: Սպասասրահում գտնվող դատավորները, սակայն, հասցրել են բաժանել նրանց: Ավելի ուշ կատարվածի մասին իրար հակասող միանգամայն այլ հրապարակումներ եղան: Մասնավորապես խոսվեց այն մասին, որ միջադեպին մասնակցել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, ով էլ հանդիսացել է բաժակ նետող դատավորը: Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել նշված օրը: «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ տեղի ունեցածի շուրջ հրապարակումները արդարադատության համակարգի եւ իրավաբանական համքարության միջեւ բանավեճի առիթ դարձան: Ակտիվ քննարկումներ եղան նաեւ փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների շրջանում: Ստեղծված խառնաշփոթում ակնհայտ երկու թիմ էր գործում` Վազգեն Ռշտունուն պաշտպանողներ եւ հանգամանքներն այլ տեսանկյունից ներկայացնողներ: Փաստաբանական համայնքի շատ ներկայացուցիչներ փորձեցին ատամներով պահել Ռշտունուն, եղան նաեւ մարդիկ, որոնք հաստատեցին, որ միջադեպն իրականում տեղի է ունեցել, եւ փաստերի դեմ կռվել պետք չէ: Իհարկե, հասկանալի է, որ այս պատմությունն իրականում ավելի խոր արմատներ ունի, քանի որ նորություն չէ, որ Հայաստանի նման երկրում տաքարյուն տղամարդկանց պակաս չկա, եւ կատարվածը չպետք է զարմանք հարուցեր: Ներկաներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում վստահեցրին, որ Ռշտունուն պաշտպանողները համարվում են նրա համախոհները: Բանն այն է, որ Վազգեն Ռշտունին համարվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ամենահավանական փոխարինողը, ինչը, ի դեպ, չեն հերքում նաեւ համակարգի ներկայացուցիչները: Ավելին՝ կարծիքներ կան, որ Ռշտունին փորձում է իր համախոհ-փաստաբանների միջոցով «ցեխ շպրտել» Մկրտումյանի վրա` հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Արման Մկրտումյանի կայացրած որոշումներից մեկի մասով վճիռ էր հրապարակել ընդդեմ ՀՀ կառավարության: Այս հակահարվածից հետո կրքերն ավելի բորբոքվեցին: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ միջադեպ իսկապես եղել է, սակայն այն այնքան բուռն չի եղել, որպիսին քննարկվում է: Պարզեցինք, որ դատարանների իրավունքների, իրավասությունների վերաբերյալ քննարկում է եղել, որի ընթացքում տարակարծություններ են հնչել, ինչն էլ բանավեճի տեղիք է տվել: Մասնավորապես Ալեքսեյ Սուքոյանը եւ Վազգեն Ռշտունին բանավիճել են դատարանների իրավասություններին առնչվող հարցի վերաբերյալ: Միջադեպին ներկա դատավորներից մի քանիսը մեզ հետ զրույցում անկեղծացան, որ ալկոհոլ բոլորն էլ օգտագործել են. «Բոլորն էլ խմել են, ո՞վ չի խմել: Բայց ծեծկռտուք եւ նման այլ բաներ չեն եղել»,- կես կատակ-կես լուրջ ասացին մեր զրուցակիցները: Ուշագրավն այն է, որ կողմերից որեւէ մեկը պաշտոնապես չցանկացավ խոսել կատարվածի մասին: Մեր բոլոր ջանքերը՝ Ռշտունուց մեկնաբանություն ստանալու, անցան ապարդյուն: Իսկ Ա. Սուքոյանը կարճ պատասխանեց. «Որեւէ լուրջ բան չկա, ներկայացնելու բան եւս չկա»: «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանից, ով, մեր տեղեկություններով, ներկա է գտնվել սեմինարին, սակայն նա հրաժարվեց խոսել կատարվածի շուրջ: Իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանից մեր հարցին ի պատասխան՝ խոստացան, որ բոլոր հանգամանքներին ծանոթանալուց հետո կատարվածի շուրջ կտան իրենց պաշտոնական պարզաբանումը: Իսկ Վազգեն Ռշտունու հեռախոսին պատասխանեց վարորդ ներկայացած մի անձնավորություն, որը հեռախոսն անջատեց ու «անհետացավ»: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանում ընթանում է դատաիրավական համակարգի իշխանության ձեւավորման ստվերային գործընթաց, որի գլխավոր խաղացողները սկսել են միմյանց դեմ «նախընտրական արշավ» իրականացնել: Ինչպես հայտնի է՝ Արման Մկրտումյանը համարվում է Սերժ Սարգսյանի միակ ընկալելի կերպարը` որպես վճռաբեկի նախագահ: Սակայն նա համակարգում, մեղմ ասած, չի ընդունվում, իսկ ահա Վազգեն Ռշտունին ՀՀ ազգային անվտանգության ծառայության երիտասարդ պետի` Գեորգի Կուտոյանի պրոտեժեներից է, այնպես, ինչպես եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Իսկ զուգահեռները տարվում են այն պատճառով, որ ԱԱԾ պետը ցանկանում է ողջ իրավական համակարգը իր վերահսկողության տակ առնել: Այսպիսով՝ հերթական անգամ բախվում ենք այն իրականությանը, որ երիտասարդ կադրերը կենաց-մահու պայքար են տանում հնաբնակների եւ իրենց ավագ գործընկերների դեմ՝ հող նախապատրաստելով Սերժ Սարգսյանին «արժանահավատ» փաստեր զեկուցելու համար: Հ.Գ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ կադրային փոփոխություններ լինելու են բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ: Դատական համակարգում հասկացել են նախագահի «մեսիջը» եւ վստահ են, որ առաջիկայում պաշտոնանկ կանեն վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ում, ըստ ամենայնի, կփոխարինի Վազգեն Ռշտունին: Սրանով փորձ կարվի «երիտասարդացնել» դատական համակարգը, ազատվել հին կադրերից: Մեզ մնում է սպասել զարգացումներին եւ տեսնել, թե տիտանների կռիվն ինչով կավարտվի:

Տաթեւ Հարությունյան

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված