ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Բաց մի թողեքՍեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44783 դեպք, որոնցից 40089-ն` առողջացած, 897-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3522 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 218139 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 266 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 և 55 տարեկան կանայք: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։