Գործարարը խեղդվել է նշանադրությունից հինգ րոպե անց
ԱշխարհԲրազիլացի գործարարը զոհվել է նշանադրության առիթով իր հարսնացուին համբուրելուց հինգ րոպե անց, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։
Լրատվականի տեղեկություններով՝ զույգը լուսանկարվել է, որտեղ երեւում է համբույրը, որից հետո տղամարդը գնացել է լողալու ընկերների հետ։ Հարսնացուի խոսքով՝ գործարարն ու նրա երեք ընկերները որոշել էին «մրցել» պարզելու, թե ով ավելի արագ լողալով կհասնի Սան Պաուլու գետի ափին։
«Մրցարշավի ընթացքում նա հանկարծակի անհետացել է ջրի տակ»,-հիշում է կինը։
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության բժիշկներն ու փրկարարները։ Կես ժամ անց ջրասուզակները ջրից դուրս են բերել տղամարդու դին։
Զույգը պատրաստվում էր ամուսնանալ մայիսին։ Սեպտեմբերին նրանք պետք է տոնեին իրենց ծանոթության երկրորդ տարելիցը։