Կարևոր լուր եկամտահարկի մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր աշխատող
ՏնտեսությունԵկամտային հարկը օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: Այս մասին սահմանում է Հարկային օրենսգիրքը։
Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով:
Հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
Ժամանակահատված
Եկամտային հարկի դրույքաչափը
2020 թվականի հունվարի 1-ից -23 տոկոս
2021 թվականի հունվարի 1-ից - 22 տոկոս
2022 թվականի հունվարի 1-ից - 21 տոկոս
2023 թվականի հունվարի 1-ից -20 տոկոս