ՃՈ-ն հայտարարություն է տարածել
Բաց մի թողեքՀետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաբայան փողոցի №4 և №6 շենքերի ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի:
Այս մասին հայտարարություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը:
2020 թ. սեպտեմբերի 7-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով:
«Վարորդներին հորդորում ենք չգերազանցել նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների համար սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի 40 կմ/ժ արագությունը»,-ասված է հայտարարության մեջ: