Վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու համար ոստիկանությունը կաշխատի նաև շաբաթ օրերին
ՀասարակությունՀաշվի առնելով վարորդական իրավունքի վկայականներ ստանալու նպատակով որակավորման քննություններին մասնակցելու եւ տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ (կամ) հաշվառման հետ կապված գործողությունների համար Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումների աննախադեպ քանակը՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները լրիվ աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև սույն թվականի սեպտեմբերի 12-ին, 19-ին, 26-ին և հոկտեմբերի 3-ին (շաբաթ օրերին)։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: