Նավալնին դուրս է եկել կոմայից
ԱշխարհՌուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին հանել են բժշկական կոմայից: Հիշեցնենք, որ նա կոմայի մեջ էր 19 օր շարունակ: Նաև անջատել են արհեստական շնչառության սարքերը, հայտնել են բեռլինյան Charite կլինիկայից: «Բուժառուի իրավիճակը բարելավվել է, նա արձագանքում է խոսքային գրգիռներին, դեռևս շատ վաղ է նրա առողջությանը պատճառված երկարաժամկետ վնասների վերաբերյալ գնահատական տալու համար»,- ասվում է կլինիկայի տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 20-ին հոսպիտալացված Նավալնիին թունավորել էին «Նովիչոկ»-ով:
Ավելին՝ այստեղ