Առաստաղը քանդվել ու ընկել Է պատգամավորի ընկերոջ ընտանիքի անդամների վրա
ՀասարակությունՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն օրենքի նախագիծ են ներկայացրել, որով փոփոխություններ են առաջարկում Քրեական օրենսգրքում: Իմքայլական Արթուր Դավթյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ կեղծ ալկոհոլից մարդիկ մահացան՝ նշելով, որ ՔՕ-ում հոդված կա, որով կեղծ ալկոհոլ պատրաստելն ու իրացնելը քրեորեն պատժելի է: Պատգամավորներն առաջարկում են նույն մոտեցումը ցուցաբերել նաև սննդամթերքի մասով, ինչը մինչ այս պահը չկա: Իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր հերթին առաջարկում է փոփոխություն կատարել ոչ միայն կեղծ սննդամթերքի, այլ նաև այլ ապրանքների համար. «Օրինակ գիպսակարդոնները:
Վերջերս ընկերոջս տանը վերանորոգում էր, ստանդարտների համաձայն կառուցել էին, հետո այդ ամբողջ առաստաղը քանդվել ու ընկել էր իրենց վրա»: Պատգամավորն առաջարկում է քննարկել ու հասկանալ, թե ինչ կարելի է անել նախագծում փոփոխություններ կատարելու մասով:
Ավելին՝ այստեղ