Հայերեն

Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը սպանված է

Աշխարհ

Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը Centre-1 լրատվականին հայտնել է, որ Ուզբեկստանի 1-ին նագագահ Իսլամ Քարիմովի ավագ դստերը` 44-ամյա Գյուլնարա Քարիմովային նոյեմբերի 5-ին թունավորել են, նույն օրը նա մահացել է: Հենց նույն գիշերն էլ նրան գաղտնի հողին են հանձնել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանն, այնուհետև հողին են հավասարեցրել գերեզմանը:
Աղբյուրի հաղորդմամբ` ինքն անձամբ է մասնակցել Գյուլնարա Քարիմովայի հուղարկավորությունը: Աղբյուրը չի հայտնել իր անունը, սակայն նշել է, որ հեռախոսազրույց է տվել Centre-1 լրատվականին, քանի որ անհանգստացած է Գյուլնարա Քարիմովայի զավակների ճակատագրի համար, ովքեր այժմ անօգնական և ձայնազուրկ վիճակում են:
Գյուլնարա Քարիմովայի սպանության մասին լուրերն արագորեն տարածվել են սոցիալական ցանցերում:
«Ցույց տվեք Գյուլնարային» անվամբ թվիթերյան օգտատերը դիմել է լրագրողներին ու միջազգային իրավապաշտպաններին` պահանջելով հետաքննել այդ միջադեպը: Օգտատերը նաև պահանջել է, որ եթե Քարիմովան ողջ է, թող հայտնվի հանրության առջև կամ տեսաուղերձով հանդես գա:
Twitter-ում Քարիմավոյի անունով էջ է հայտնվել, սակայն «Ազատություն ռադիոկայան»-ի ուզբեկական ծառայության լրագրողները բացահայտել են, որ դա կեղծ էջ է: Այդ օգտատերը վերջին մի քանի օրերին կասկածելի ակտիվություն է ցուցաբերում, ինչն ավելի ու ավելի է հաստատում այն լուրերը, որ Գյուլնարա Քարիմովան ողջ չէ:
Centre-1-ը փորձել է տեղեկատվությունը ճշտել երկրի իշխանություններից, սակայն պատասխան չի ստացել:
Հիշեցնենք, որ մինչև 2013-ի հոկտեմբեր ամիսը Քարիմովան համարվում էր հոր շարունակողը երկրի ղեկավարման գործում, սակայն այդ ժամանակից ի վեր նրա ու հոր հարաբերությունները կտրուկ վատացել են, երբ փաստեր են ներկայացվել, թե նա Ազգային անվտանգության ծառայության մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների հետ միասին փորձել է տապալել հոր իշխանությունը: Վարկածներ կան, որ հայրը ծեծի է ենթարկել աղջկան, ինքը՝ Գյուլնարան պնդել է, որ իրեն փորձել են թունավորել: Նա քանիցս համացանցում քննադատել է Իսլամ Քարիմովի վարած քաղաքականությունը՝ այն որակելով բռնապետական:
Հոր կարգադրությամբ կասեցվել է Գյուլնարային պատկանող հեռուստաալիքների ու ռադիոկայանների հեռարձակումը, նրա բիզնեսը ենթարկվել է ճնշումների: 2013-ի հոկտեմբերից ի վեր նա տնային կալանքի տակ է եղել: Գյուլնարային այս տարվա սեպտեմեբրին նույնիսկ թույլ չի տրվել մասնակցել հոր հուղարկավորությանը: Ավելի վաղ նա համացանցում տեղեկություններ է տարածել, որ հայրն ու մայրը մտադիր են ֆիզիկապես ոչնչացնել իրեն:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված