Կիպրոսն արգելափակում է Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ փորձերը. ԶԼՄ-ներ
ԱշխարհԵՄ երկրները չեն կարող պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ, քանի որ Կիպրոսը դա թույլ չի տալիս` արգելափակելով այս որոշումը: Նիկոսիան պահանջում է նույնանման միջոցներ կիրառել նաեւ Թուրքիայի դեմ, հայտնում է Frankfurter Allgemeine թերթը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները:
Աղբյուրների համաձայն` պատժամիջոցների շուրջ համաձայնություն չի հաջողվում ձեռք բերել մինչեւ ԵՄ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: Սակայն օգոստոսի 14-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները սկզբունքորեն աջակցել էին դրանց կիրառմանը:
Դրանից հետո դիվանագետներին հաջողվել էր կազմել այն քաղաքացիների ցուցակը, որոնց կարգելվի մուտք գործել ԵՄ եւ հաշիվները կսառեցվեն: Պարբերականը նշում է, որ ցուցակում ներառվել է շուրջ 40 մարդ:
Նշվում է, որ Կիպրոսը ցանկանում է հասնել Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցների կիրառմանը` Արեւելյան Միջերկրական ծովում գազ արդյունահանելու Անկարայի պլանների պատճառով, փոխանցում է Gazeta-ն: