Պայթյուն և հրդեհ Չինաստանում․ կան վիրավորներ
ԱշխարհՉինաստանի Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի Դոումեն շրջանում պայթյուն է որոտացել հյուրանոցի մոտ։ Այս մասին հայտնում է Sina գործակալությունը։ Պայթյունին հաջորդել է հրդեհը։ Ներկայում հրդեհն արդեն մարվել է։
Նախնական տվյալներով՝ կա 3 վիրավոր։ Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, սակայն առավել հավանական է համարվում գազի արտահոսքը։ Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով ժամը 09:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին)։
Պայթյունի ալիքից վնասվել են հարակից խանութներն ու տները։ Երթևեկությունը մի քանի փողոցներում սահմանափակվել է։
Տեսանյութն՝ այստեղ