Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր
Բաց մի թողեքՍեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 281259 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Նախորդ օրը կատարվել է 3450 թեստավորում, որից 3273-ը՝ բացասական արդյունքով։
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 177 նոր դեպք և 201 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 280-ի։
Ավելին՝ այստեղ