Հիվանդություն, որը կարող է պաշտպանել կորոնավիրուսից
ԱշխարհԱլերգիկ ասթման կարող է հանդես գալ որպես կորոնավիրուսի դեմ պաշտպանական գործոն: Սրա պատճառներից մեկը հատուկ տեսակի բորբոքումն է, որն ունեն ալերգիկ հիվանդությամբ բոլոր տառապողները: News.ru-ի հաղորդմամբ, գիտնականները ենթադրում են, որ օրգանիզմի հենց այդ հատկությունը կարող է պաշտպանել մարդուն կորոնավիրուսի ծանր ձևից և մահից:
«Գերմանացի, չինացի և ամերիկացի գործընկերների հետ միասին մենք ուսումնասիրում ենք ալերգիկ ասթմայի դերը որպես COVID-19- ի պաշտպանիչ գործոն: Ասթման կարող է պաշտպանական գործոն լինել կորոնավիրուսի դեմ», -Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Կարաուլովի խոսքը մեջբերել է «Իզվեստիան»։
Ակադեմիկոսը նշել է՝ միշտ չէ, որ կորոնավիրուսով հիվանդների մոտ հակամարմիններ են ձևավորվում, և ոչ ոք ապահովագրված չէ կրկին հիվանդանալու վտանգից: