Միխայիլ Բոյարսկին պատվաստման ընթացքում կորցրել է գիտակցությունը
ԱշխարհՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին №39 քաղաքային պոլիկլինիկայի կաբինետում կորցրել է գիտակցությունը, հայտնում է kp.ru կայքը։
70-ամյա արտիստը պոլիկլինիկա է գնացել գրիպի դեմ պատվաստվելու համար։ Նա մտել է սենյակ, սակայն հինգ րոպե անց նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ Բոյարսկու համար բժշկի են հրավիրել: Օգնության է հասել պոլիկիլինիկայի գլխավոր բժիշկ Օլգա Իվանովան։ «Ամեն ինչ արդեն կարգին է, մի անհանգստացեք»,- մի քանի րոպե անց ասել է նա։
Նախքան պատվաստումը թերապեւտը ճնշում է գործադրել արտիստի լիմֆատիկ հանգույցների վրա, եւ Բոյարսկու ճնշումն ընկել է։ Նա ընկել է աթոռից ու գլուխը հարվածել պատին։ Հիմա նրա առողջությանը վտանգ չի սպառնում։
Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ Ալեքսանդր Դեմյանչուկ/«ՏԱՍՍ»