Հայերեն


«Ադրբեջանը պատրաստվում է 150.000-անոց Արցախի դեմ պատերազմի, իսկ աշխարհը լռում է»․ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հարցազրույց է տվել

Հասարակություն

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը (Մոսկվա)։

– Պարոն գեներալ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները նույնիսկ ամենաբարձր մակարդակով տեսանելի արդյունք չեն տալիս։ Հաճախ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանը կարող է վերսկսել լայնամասշտաբ պատերազմական գործողությունները: Ի՞նչ եք կարծում՝ հայկական կողմը, մեր իշխանությունները անհրաժեշտ հետևություններ և շտկումներ արե՞լ են այս ամիսների ընթացքում։

– Հետաքրքիր հարց եք տալիս։ Ես այժմ հայրենիքից հեռու եմ գտնվում, մի փոքր վտանգավոր կլինի իմ կողմից կարծիք հայտնել՝ արդյոք իշխանություններն արե՞լ են անհրաժեշտ հետևություններ, թե՞ ոչ։ Բայց եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ, ապա՝ պետք է որ արած լինեն, հետևություն չանելը հանցանք կլինի Հայաստանի հանդեպ։ Բանն այն է, որ այժմ Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, իսկ այդ զորավարժությունները տարբեր նպատակներով են անցկացվում։ Նպատակներից մեկն այն է, որ ուղղակի զորավարժության շղարշի տակ պատրաստվում է ռազմական գործողությունների։ Եվ ուրեմն Ադրբեջանն այժմ պատրաստվում է պատերազմի՝ ընդդեմ Ղարաբաղի։ Այդ ահռելի պետությունը՝ Ադրբեջան անվանմամբ, պատրաստվում է պատերազմի փոքր Արցախի դեմ, և աշխարհը լռում է։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը՝ բոլորը լռում են, մտածում են, թե դա զորավարժություն է պարզապես, բայց դա այդպես չէ։ Ալիևն օգտագործում է 60.000-անոց զորք, հարյուրավոր ինքնաթիռներ, զենքեր: Դա պատերազմի պատրաստություն է զորավարժության շղարշի տակ։ Ես՝ որպես զինվորական, որպես մասնագետ, որը մասնակցում էր իրենց Զինված ուժերի ոչնչացման օպերացիային, հայտարարում եմ՝ մեր Զինված ուժերը պետք է մարտական ամենաբարձր պատրաստվածության բերվեն՝ և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ Զինված ուժերի մասին է խոսքը։ Իսկ պատրաստ են, թե ոչ՝ դա մեր պաշտպանության նախարարության, ՀՀ և ԼՂՀ բոլոր գեներալների, հրամանատարների խղճին է։

– Կարծում եք՝ ռազմական ճանապարհով կոնֆլիկտի կարգավորմանն այլընտրանք չի՞ մնացել։

– Իհարկե, կա՝ դիվանագիտական աշխատանքը։ Բայց մինչև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, դիվանագետները, խորհրդարանականները միջազգային հարթակներում չապացուցեն, որ Արցախը հայկական հող է, պատերազմը հավերժ կշարունակվի կամ էլ այնքան, մինչև մի երկիրը մյուսին ոչնչացնի։ Բայց այդ գործով ոչ ոք այժմ չի զբաղվում, ոչ ոք չի ապացուցում, այդ պատճառով էլ աշխարհը Ադրբեջանի քարոզչության շնորհիվ այլ բանի է հավատում։ Իսկ Ադրբեջանը քարոզում է այն, որ Արցախը իրենց հողն է, և իբր մենք այն զավթել ենք, բայց Ալիևը իր դիվանագետներով սուտասան է պարզապես, ուղղակի իր հասարակությանը լցնում է հայ ժողովրդի նկատմամբ ատելությամբ, որպեսզի այդ մարդիկ էլ մեր դեմ պատերազմ ցանկանան։ Որովհետև եթե դու քո ժողովրդին չտրամադրես ընդդեմ մյուս պետության, այդ ժողովուրդը պատերազմի չի գնա։ Ալիևն ամեն բան ծրագրել է, ժողովրդին տրամադրում է, աշխարհին իր քարոզչությունն է տանում, հիմա էլ իբր թե ուզում է ազատագրել իր հողը։ Բայց Ղարաբաղը մաքուր հայկական հող է։ Եվ միայն 21 թվականի հուլիսի 5-ին Անդրկովկասի բոլշևիկյան բյուրոն այն խլեց Հայաստանից, և Թուրքիայի ու Լենինի հրամանով տվեցին Ադրբեջանին։ Բայց դա հայկական հող է, դա Արևելյան Հայաստանն է։

Ադրբեջանն ուղղակի ԽՍՀՄ փլուզումից հետո հարձակվեց Արցախի վրա ու այն կորցրեց ամբողջությամբ։ Ադրբեջանն ագրեսոր է, բայց ԵԱՀԿ-ն չգիտի այդ մասին, չգիտես ինչու։ Մինչև չապացուցեն, որ դա հայկական հող է, պատերազմը չի ավարտվի, կամ էլ երկու ժողովուրդները կոչնչացնեն միմյանց։ Թուրքիան օգնում է Ադրբեջանին, որովհետև դրանք նույն թուրքական պետություններն են։ Այն, որ Ադրբեջանը հիմա ուզում է պատերազմով վերցնել Արցախը՝ դա փաստ է, բայց մենք դա չպետք է թույլ տանք, մենք այնպիսի միջազգային քարոզչություն պետք է տանենք, որ աշխարհն իմանա, թե ինչ ստախոս է Ալիևը։ Բայց ինչպե՞ս կարող է 7 միլիոնանոց երկրից 150.000-անոց բնակչություն ունեցող ժողովուրդն ինչ-որ բան խլել. այդպես Ալիևն է փորձում ներկայացնել։ Իրենք են հարձակվել, իրենք են ռմբակոծել և արդյունքում պարտվել։

– Դուք ասում եք՝ դիվանագիտական ճանապարհով, այժմ շատ են խոսում փոխզիջումների մասին, Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ. երկու տարբերակն էլ ենթադրում է ազատագրված տարածքների հանձնում Բաքվին։ Սա որքանո՞վ պետք է մեզ համար ընդունելի տարբերակ լինի, առայժմ այդ բանակցությունների ֆորմատում ոչ մի այլ բան չի առաջարկվում։

– Իրենք խոսում են տարածքային ամբողջականության մասին, իրենք այդ տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ են համարում, բայց ո՛չ, սիրելի ընկեր, հիմարի մեկը, մենք դա թույլ չենք տա։ Մեր Արցախը երբ 21 թվականի հուլիսի 5-ին տվեցին իրենց, Ադրբեջանը սկսեց փոքր-փոքր շրջաններ զավթել, իսկ մեր բանակն ուղղակի դրանք ազատագրել է։ Ասեմ, որ ամբողջությամբ չի էլ ազատագրել, դեռ հողեր ունենք ետ բերելու, նրանք մեր հողերն օկուպացրել են։ Հիմա էլ Թուրքիան է խոսում, թե՝ ազատագրեք օկուպացրած հողերը, անխիղճի մեկը, իրենք մեր ամբողջ Արևմտյան Հայաստանը օկուպացրել են, հայերին ոչնչացրել, հիմա էլ աշխարհին հավաստիացնում են՝ իբր մենք հող ենք օկուպացրել։ Ոչ մի հող չունենք տալու իրենց։ Այս իրավիճակից դուրս գալու համար ուղղակի աշխարհին պետք է ապացուցենք, որ այդ երկու երկրները ագրեսոր են։ Մենք Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի կամքի ուժի շնորհիվ որոշեցինք Զինված ուժեր ստեղծել, հպարտ եմ, որ իրենց հետ եմ եղել։ Մեր բանակը ազատագրել է Ղարաբաղը, թույլ չի տվել Զանգեզուրը հանձնել՝ սա պատմական փաստ է, և ես հպարտ եմ, որ իրենց կողքին եմ եղել։

– Դուք հիշատակեցիք Վազգեն Սարգսյանի անունը, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ պաշտպանության նորանշանակ նախարարի մասին, ով զինվորական չէ։ Կարծում եք՝ պատերազմի մեջ գտնվող երկրում նրա նշանակումն այդ պաշտոնում ճի՞շտ է։

– Իմ կողմից կոռեկտ չի լինի քննադատել Վիգեն Սարգսյանին։ Ես նրան ճանաչում եմ որպես կարգապահ մարդ։ Նա գրագետ է, խելացի, նվիրված, բարետես թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ։ Պաշտպանության նախարարի նշանակումը գերագույն գլխավոր հրամանատարի որոշումն է։ Կան երկրներ, որտեղ պաշտպանության նախարարը նույնիսկ կին է, եթե տղամարդ է՝ լինում են նաև ոչ զինվորականներ։ Նրանք հիմնականում վարում են ադմինիստրատիվ-քաղաքական աշխատանք։ Նրանք հետևում են, որ բանակը սոված չմնա, անհրաժեշտ զինատեսակներն ունենա, իսկ ղեկավարում է շտաբը, այսինքն՝ Գլխավոր շտաբի պետը։ Այդպես է շատ երկրներում, իմիջիայլոց՝ նաև Ռուսաստանում։ Շոյգուն նույնպես զինվորական չէ, նա ԱԻՆ-ից էր, ԶՈՒ-ն Գերասիմովն է ղեկավարում՝ Գլխավոր շտաբի պետը։ Այն, որ Վիգեն Սարգսյանը չգիտի զինվորական շատ հարցեր, հոգ չէ։ Նա կարող է կուրսեր անցնել, ես, օրինակ, մեծ հաճույքով կոնսուլտացիաներ կանեմ իր հետ, և ինձ նման շատ մարդիկ կան, որ պատրաստ են իրեն օգնել, և նա կարող է մտնել ընդհանուր մթնոլորտի մեջ, մնացածն էլ իր խղճին։ Իմ կարծիքով՝ ընդհանուր ռազմավարությունը Սարգսյանը պարտավոր է իմանալ։

– Վիգեն Սարգսյանն առաջարկում է ազգ-բանակ կոնցեպտը։ Ձեր կարծիքով՝ այն Հայաստանում ինչքանո՞վ հնարավոր կլինի կիրառել։

– Իսկ ինչո՞ւ ոչ։ Եթե հայերը, ինչպես հրեաները, չվերածվեն բանակի՝ Հայաստանը կմահանա։ Հայաստանը հայտնվել է դավաճան պետությունների ու ազգերի ճանկերում՝ թուրքերի ու ադրբեջանցիների, ինչպես նաև վրացիների, որոնք գործակցում են թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Մեր միակ բարեկամը Իրանն է, որի հետ պետք է բարեկամական հարաբերություններ ունենանք։ Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, անվտանգություն ամրապնդենք, և բոլորս պետք է, այո՛, դառնանք ազգ-բանակ։

– Բայց Վիգեն Սարգսյանի առաջարկած ազգ-բանակ կոնցեպտը մի փոքր այլ ենթատեքստ ստացավ՝ նկատի ունեմ այդ 1000-ական դրամների աղմկահարույց օրինագիծը։

– Ցավոք սրտի, ես Հայաստանի բյուջեին ծանոթ չեմ։ Բայց եթե դուք որպես շարքային քաղաքացի վճարում եք մեկ դրամ, ապա նա, ով միլիոններ ունի՝ պետք է 1000 դրամ վճարի։ Պետք է, այո՛, բանակը կերակրել, զինատեսակներ գնել, դրա համար էլ գումար է պետք։ Ես չգիտեմ, գուցե չի հերիքում գումարը։ Ասում են՝ իբր զինվորներին լավ չեն կերակրում, բայց պետք է վերահսկել, որ ամեն ինչ նորմալ լինի։ Եվ գլխավորը՝ պետք է պատասխան տան, եթե ինչ-որ բան այն չէ։ Մեր զինվորը պետք է նորմալ հագուստ ունենա, լավ ուտելիքով սնվի, որպեսզի իր հայրենիքը պաշտպանի, բոլորս պետք է լծվենք հայրենիքի պաշտպանության գործին։ Բոլոր նրանք, ովքեր գնացել են սովորելու, պետք է վերադառնան։ Այնպես չիլինի, որ մեկի տղան գնա սովորի, մյուսինը առաջնագծում կանգնի։

Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԴեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԹրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
Ամենադիտված