ՔՊ-ն ու Արամ Զ․ Սարգսյանը կմիավորվեն
Քաղաքականություն«Հրապարակ»
«2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր քաղաքական դաշտը դաշինքներ կազմելու ակտիվ քննարկումների մեջ է: Քննարկվում է դաշինքների մի քանի սցենար, ամենահավանական տարբերակը «Քաղաքացիական պայմանագիր» - «Հանրապետություն» դաշինքի սցենարն է.
Այս ուժերին հնարավոր է միանա նաև Եվրաասոցացման ջատագով «ժառանգություն»-ը, որը նախօրեին քաղխորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել և հայտարարել ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության մասին, թեպետ «ժառանգության» մասով միանշանակ չէ «Քաղաքացիական պայմանագրի» ցանկությունը: Չի բացառվում, որ այլ ուժեր ևս միանան այս դաշինքին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։