Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները. Ermenihaber
ՔաղաքականությունԱրևելյան Միջերկրածովում լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է ծովային սահմանները ճշգրտելու նպատակով Թուրքիայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիցը Աթենքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը:
Միցոտակիսը նշել է, որ եթե հնարավոր չլինի հասնել պայմանագրի կնքմանը, խնդիրը պետք է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան: Նա ասել է նաև, որ Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագիրը պետք է լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Միցոտակիսը նաև սխալ է համարել Հունաստանի ու Կիպրոսի, ինչպես նաև եվրոպական երկրների նկատմամբ Թուրքիայի կիրառած կոշտ հռետորաբանությունը: