Հայերեն

Պարզ է դարձել իրական պատճառը, թե ինչու է Արամեն ընտանիքի հետ մեկնել Ռուսաստան

Life

Արամեի ընտանիքն այս օրերին Մոսկվայում է: Շատերը սկսել են քննարկել, որ երգիչն արտագաղթել է, քանի որ կնոջ և երեխաների հետ բնակություն է հաստատել Ռուսաստանում: Խոսակցություններին ի պատասխան, երգիչը սոցցանցային իր էջերում հանդես էր եկել գրառմամբ՝ նշելով, որ Ռուսաստան է մեկնել որոշ գործեր ավարտին հացնելու համար։ Երկար ժամանակ Արամեն լռում էր այդ պատճառների մասին, սակայն նրա պրոդյուսերը՝ Սյոմա Կոդաբաշյանը, Showbiz.am կայքի հետ զրույցում առաջին անգամ խոսել է այդ պատճառների մասին։

 

«Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մեծ միջոցառում է կազմակեպված հայ համայնքի հետ միասին՝ Անկախության օրվան նվիրված, որտեղ հատուկ հյուրերից է նաև Արամեն։ Այստեղ՝ Հայաստանում, նույնպես միջոցառումենր ունի Արամեն, և գալու-գնալու է, ինչպես միշտ։ Նախորդ տարիներին Արամեն տարվա 3 ամիսն է կարողացել այստեղ լինել, ուղղակի հիմա մամուլն այլ կերպ այդ ամենը լուսաբանեց։
Մեկնելիս ընտանքի անդամները միշտ սպասել են նրան Հայաստանում, սակայն այս անգամ ընտանիքի անդամները նրա հետ են, որովհետև թե՛ Արամեն, թե՛ Աննան ունեն ՌԴ-ում երկրորդ քաղաքացիություն, և սա շատ հարմար առիթ էր երեխաների թղթաբանության հարցերը լուծելու համար։ Նրանք այնտեղ են գտնվում միայն այդ գործընթացները ավարտին հասցնելու համար»,- պարզաբանում է Սյոման։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ Արամեի նոր երգի պրեմիերան, որտեղ երգիչը հանդես եկավ սկսնակ երգչուհի Ստելլայի հետ զուգերգով։
Սյոման պատմում է, թե ինչպես են արտիստները որոշել համագործակցել ու նաև մի քանի հետաքրքիր մանրամասներ հայտնում շոուբիզնեսյան ներքին խոհանոցից։
«Զուգերգի առաջարկը եղել է Ստելլայի կողմից, Ռիչարդ Մադլենյանի միջնորդությամբ։ Երգը լսելուց հետո Արամեն հավանություն է տվել և արդեն սկսվել են աշխատանքները։ Ձայնագրվել է երգը դեռ 1 տարի առաջ, սակայն այս խնդիրները, այս կարանտինը, Ստելլայի բացակայությունը երկրից հետաձգում էին անընդհատ տեսահոլովակի նկարահաման ընթացքը։
Սա Ստելլայի առաջին գործն է, մենք լսել ենք նրա ժողովրդական կատարումները, սա էքսպերիմենտալ էր թե՛ Ստելլայի, թե՛ Արամեի համար։

Արամեն նշել է, որ երբեք չի հիմնվում այն հանգամանքի վրա՝ արդյոք զուգերգ կատարելիս մյուս արտիստը ճանաչված է, թե ոչ։ Նա ասել է, որ ցանկացած մարդուց կընդունի համագործակցության առաջարկ, եթե երգը հավանի։ Արամեն դուետը երբեք չի դիտարկում որպես կոմերցիոն նախագիծ։ Երբեք նման բան չի եղել։
Բայց դա ընդունված բան է, երբ անհայտ արտիստը ճանաչված երգչի հետ ցանկանում է դուետ ունենալ, ապա դա իր մեջ անպայման ֆինանսական ենթատեքստ է պարունակում»,- պարզաբանում է պրոդյուսերը։


Խոսելով տեսահոլովակի նկարահանման ընթացքից՝ Կոդաբաշյանը նշում է, որ աշխատանքները բավականին լարված են անցել։
«Ռեժիսորրը Արթուրն էր Մանուկյան։ Թե ինքը, թե իր թիմը շատ պատասխանատու էին, շատ ուշադիր էին, թե հեռավորություն պահելու, թե դիմակնեի նկատմամբ։ Տեսահոլովակում ընդամենը մի կադր կա, որտեղ Արամեն ու Ստելլան միմյանց մոտ են, սակայն անգամ այդ դրվագում պահպանած է սոցիալական հեռավորությունը։
Մթնոլորտը լարված էր, քանի որ բոլորը ռիթմից ընկած են ու առաջնահերթ մտածում էին, որ հանկարծ խնդիր չստեղծվի, կանոնները պահվի, ամեն ինչ շատ զգոն վիճակում անցավ»,- հիշում է նա։

Սյոման նաև կիսվում է Արամեի երկրպագուների համար ուրախալի լուրով․ շուտով Արամեն կրկին հանդես կգա նոր երգով։
«Նա կհամագործակցի ռուսական շոու-բիզնեսից հայտնի կատարողի հետ։ Չափազանց անսպասելի է լինելու, ընդհանրապես սպասելի չի լինի Արամեին նման ոճի կատարողի հետ տեսնելը»,- հավատացնում է Կոդաբաշյանը։

Անդրադառնալով կարանտինին ու թե ինչպես անցան այս քանի ամիսները երգչի համար՝ Կոդաբաշյանը պատմում է․ «Այս տարին ունեցավ իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Հայաստանում այս տարի Արամեն երկար մնաց, իսկ մենք միշտ խնդիր ենք ունեցել երկրում գտնվելու հետ, ինչի պատճառով չէր ստացվում տեսահոլովակներ նկարահանել։ Սակայն այս տարի արդեն նկարահանել ենք 3 տեսահոլովակը, 4-րդի պրեմիերան կլինի մի քանի օրից։ Այն ռուսական շոու-բիզնեսի հայկական աստղերի հետ հավաքական երգ է լինելու՝ նվիրված Կոբզոնի հիշատակին։ Կլինի ևս մեկ երգ Միհրան Ծառուկյանի, Մկրտիչ Արզումանյանի, Արամեի և Արամ MP3-ի, Արսեն Սաֆարյանի և Արաբոյի մասնակցությամբ, որը Պաշտպաության նախարարության հետ համատեղ նախագիծ է»,— հայտնում է Սյոման։

 

Կոդաբաշյանը նաև նշում է, որ կարանտինի ընթացքում Արամեն միայն ներդրում է կատարել տեսահոլովակներում, որոնցից, կարելի է ասել՝ ոչ մի շահույթ չի ստացել։
«Ֆինանս երգչին գալիս է կորպորատիվ միջոցառումներից, իսկ տեսահոլովակի ու երգի ծախսը միջինը 15 հազար դոլար է։ Բնականաբար, յութուբյան հարթակն իրեն չի արդարացնում, դրանք փոքր կոպեկներ են։ Դաժան իրականությունն այն է, որ յուրաքանչյուր արտիստ, ով տեսահոլովակ է նկարահանում, իրականում մինուսային նախագիծ է անում, այսինքն՝ շահույթ չբերող։
Փորձը ցույց է տալիս, որ եթե երկար ժամանակ արտիստը տեսահոլովակ չի ունենում, ապա որոշում են, որ նա այլևս ասպարեզում չկա։ Այսինքն ինֆորմացիայի չափաբաժինն այնքան մեծ է, որ եթե նախկինում տարեկան 2 տեսահոլովակը ակտուալ էր պահում երգչին, ապա հիմա մինիմում պետք է ունենա 4 տեսահոլովակ։
Այս տարի՝ կարանտինի պայմաններում, դրանք մինուսային նախագծեր էին, որոնք չկոմպենսացվեցին»,- եզրափակում է իր խոսքը Սյոմա Կոդաբաշյանը։

Ավելին...

Գողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Ամենադիտված