Արցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում. Փաշինյանը և Բակո Սահակյանը ևս մասնակցում են (տեսանյութ)
ՀասարակությունԱրցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում. Փաշինյանը և Բակո Սահակյանը ևս մասնակցում են
Hraparak.am-ը գրում է. «Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողությունը։ Հարսանիքին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։
Ներկա են նաեւ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, որոնք դրսում, մինչ Փաշինյանի ժամանելը, ջերմ զրուցում էին։ Քիչ առաջ վրացական (ER 005 IK) պետհամարանիշներով, թանկարժեք Porsche Panamera -ով այստեղ ժամանեց նաեւ երգիչ Էրիկը, ով, ամենայն հավանականությամբ, արարողության երգիչներից մեկն է։ Մենք նկատեցինք նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանին, ով էլ, ըստ ամենայնի, «թամադայություն» կանի։
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը այս տարվա մայիսին էր ազատվել