Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
LifeՈչ միայն ձեր մտքերն են ազդում ձեր խոսքերի վրա, այլև հակառակը: Փորձեք ձեր բառապաշարից հանել անպետք բառերը և ձեր կյանքը կփոխվի: Առաջարկում ենք այս բառերից սկսել՝
1. «Պարտք»: Դուք ոչ ոքի ոչինչ պարտք չեք և ձեզ ոչ ոք պարտք չէ: Սիրեք, որովհետև սիրում եք, ոչ թե որովհետև պարտական եք: Որևէ մեկի մասին հոգ տարեք, որովհետև ուզում եք, ոչ թե որովհետև «պարտավոր եք»: Ինչ-որ բան արեք, որովհետև դուք ընտրել եք և ուզում եք դա անել, ոչ թե որովհետև «պարտավոր եք»: Որքան հաճախ եք այս բառն արտաբերում, այնքան ձեզ սահմանափակում եք: