Հայերեն


«Պատգամավորի աշխատավարձը շեշտակի բարձրացնելու ենք, որովհետև այն շատ ցածր է». Տիգրան Ուլիխանյան

Քաղաքականություն

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վստահեցնում է՝ Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ չկա. այդ մասին խոսելն անգամ աբսուրդ է, ուստի առաջարկում է «Բարգավաճ Հայաստան», Հայ Հեղափոխական Դաշնակցություն  և «Հայրենիք» կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքից առաջ նման պահանջի մասին չխոսել ու սպասել։ Այս մասին նա ասել է 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում:

«Առհասարակ «համահայկական» բառն ու «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» հասկացություններն իրար հակասում են։ Հոկտեմբերի 8-ին նշանակված հանրահավաքն այդ երեք կուսակցությունների համար երեք տարբեր  նպատակներ ունի․ ԲՀԿ-ի համար այդ քաղաքական գործընթացները փորձ են քրեական գործերին պատվար տալու։ Ես նման գնահատական եմ տալիս և ասում՝ դա չի ստացվելու, որովհետև քրեական հանցագործություններ կատարած մարդիկ հայտնվելու են բանտում, իսկ քրեական հանցագործություններ չկատարածները չեն հայտնվելու բանտում։ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների նպատակն է՝ մտնել քաղաքական ներկապնակ, որպեսզի եթերներում իրենց անունները հնչեն»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ իսկ երբ 2018 թվականին իրենց քաղաքական թիմի ղեկավարը հուշագիր էր ստորագրում Գագիկ Ծառուկյանի հետ՝ ինչո՞ւ չէին հիշում, իր իսկ խոսքով՝քրեական հանցագործությունները, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Հուշագիրը նրա մասին էր, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու այնքան ժամանակ, մինչև մեր թեկնածուին առաջադրի, և այդ հուշագիրը որևէ առնչություն չունի քաղաքական ինդուլգենցիաների հետ, և եթե անգամ մենք կոալիցիա կազմած լինեին, դա չէր նշանակելու, որ որևէ մեկը քրեական հանցագործության ինդուլգենցիա ունի. այդպիսի ինդուլգենցիա ես էլ չունեմ»։

Պատգամավորը վստահեցնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություն և կառավարության 100 տոկոսի հրաժարական պահանջող ուժերը նման պահանջի լեգիտիմություն չունեն, և այստեղ գործ ունենք խոսքի արժեզրկման հետ։

Դիտարկմանը, որ իրենք էլ ունեն լեգիտիմության իրենց աստիճանը, որովհետև 2018 թվականի ընտրություններին հոկտեմբերի 8-ին հանրահավաք նախաձեռնած ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 100 հազար ընտրողի քվե, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 50 հազար, և չի բացառվում, որ փողոց դուրս գա հենց այդքան մարդ, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Այդ ի՞նչ թվեր եք ասում։ Ես բացառում եմ այդ քանակի ներկայության մասին խոսակցությունը, բացառված է, որ նրանք այդքան մարդու սատարում ունենան։ Բայց, միևնույն ժամանակ, այն քաղաքացիները, որոնք տարբեր հավաքներ են անում կամ մասնակցում են ակցիաների և իշխանությունից բողոքում են, մենք պետք է նրանց արդյունավետ բողոքի ձայնը լսենք ու խնդիրներին լուծում տանք, որովհետև նրանք մեր քաղաքացիներն են»։

Հարցին՝ իսկ որքա՞ն քաղաքացի պետք է դուրս գա փողոց, որ իշխանությունը հասկանա, որ պետք է հեռանա, որովհետև նույն վարչապետն էր ասում, որ, եթե ժողովուրդը պահանջի, իրենք կգնան, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Այսօր Հայաստանում չկա իրավիճակ, որը նույնիսկ կասկածի տեղ տա, թե եկել է ժամանակը մեր հեռանալու՝ դա աբսուրդ է։ Երբ հանրային պահանջ լինի, որ մենք հեռանանք, մենք կհեռանանք՝ անկախ նրանից, քաղաքացիները փողոց դուրս կգա՞ն, թե՞ ոչ»։

Պատգամավորը չի ընդունում, որ երկրում առկա է իշխանություններից դժգոհության մեծ ալիք, թեև խոստովանում է՝ մի շարք հարցերում որոշումներ կայացնելիս հապաղում և սխալվում են։

Ըստ Տիգրան Ուլիխանյանի՝ քաղաքացին պետք է հասկանա, որ, եթե կառավարությունը որոշ հարցերում վճռական որոշումներ չի ընդունում, ապա դրա պատճառն այն է, որ այդ որոշման կայացման համար ելակետային տվյալներ չունի։

Հարցին՝ դեռ քաղաքացին որքա՞ն պետք է սպասի, որ կառավարությունը կարողանա որոշում կայացնել, օրինակ, Ամուլսարի հարցում, որի համար հարկատուների վճարած հարկերից 400.000 դոլար է վճարվել փորձաքննության համար, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Ամուլսարի հարցը կարմիր հարցերից է, հնարավոր չէ սխալ որոշում կայացնել, հետո ուղղել, դրա համար էլ ելակետային տվյալներին սպասելը ճիշտ է։ Եթե պետք լինի 22 տարի սպասել, այդքան կսպասեն, եթե 222 տարի պետք լինի, ապա այդքան էլ կսպասեն, որ այդ ելակետային տվյալները ձեռք բերվեն»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև հանրության շրջանում լայն քննարկումների առիթ դարձած պատգամավորական պարգևատրումներին և նշեց.

«Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը շատ ցածր է, և ամեն ինչ անելու ենք այդ աշխատավարձը շեշտակի ավելացնելու համար, առայժմ որքան մեր տնտեսական հնարավորությունները թույլ են տալիս, այդքան ենք անում։ Սա քաղաքական պատասխանատվության հարց է»։

Պայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված