Մոսկվան կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել
ՔաղաքականությունԵրեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ եւ ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:
«Ստացվող տեղեկությունների համաձայն, կտրուկ լարվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը եւ բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման համար», - ասել են ՌԴ ԱԳՆ-ում: