Հայերեն

Ինչ անել, որպեսզի 20-30 տարի էլեկտրականության փող չվճարել․ փոխնախարարը ձև է առաջարկում

Տնտեսություն

Անի Քեշիշյան, 168.am

«Հիմա հստակ ծրագիր է պետք, որ գա ժամանակ, որ ինքնաթիռով Հայաստան ժամանելիս՝ վերևից տեսնենք, որ բոլոր տանիքներին արևային պանելներ են տեղադրված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենք ուզում են ստեղծել արտադրություն սպառման կետում, որը, ըստ նրա, շատ ավելի արժեքավոր էներգիա է, և դրա համար լավագույն միջոցն արևային էներգետիկան է. «Այս ծրագիրն իրականացնելու համար պետք է համակողմանի միջոցառումներ բանկային սեկտորի հետ, իրավական դաշտում, նորմատիվ դաշտում, լայն իրազեկման գործողություններ, լայն աշխատանք ԶԼՄ-նրի հետ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ օգուտներ կան այս ծրագրից, ու բոլորը հասկանան, որ արդեն իմաստ չունի արևային պանելներ չդնելը: Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակում կկարողանանք հասնել, որովհետև ախտորոշել ենք բոլոր խնդիրները, գիտենք՝ կոնկրետ ինչ պետք է անենք, ու հիմա ամենօրյա աշխատանք է տարվում բոլոր շահագրգռ կողմերի հետ, որպեսզի այս ծրագիրը մշակվի և իրականացվի»:

Հ. Հարությունյանի խոսքով՝ հաջորդ ծրագիրը համակարգային արևային կայանների կառուցումն է. «Երկու շաբաթ առաջ Էներգետիկայի նախարարությունն առաջարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) սակագին սահմանել մինչև մեկ մեգավատտ արևային կայանների համար, ու այդ սակագինը հավասար պետք է լինի քամու էներգետիկայի համար սահմանված սակագնին: Հասկանալով, որ սա կարող է դիտարկվել՝ որպես արտոնյալ սակագին, մենք սահմանափակել ենք մինչև մեկ մեգավատտի՝ գիտակցելով նաև մեր լավ արևի ռեսուրսը»:

Նա հայտնեց, որ արդեն բոլորը կարող են դիմել ՀԾԿՀ-ին, ստանալ սակագին ու կառուցել արևային կայան, և պետությունն արդեն էներգետիկայի մասին օրենքով 20 տարի պարտավոր կլինի այդ էներգիան գնել. «Այսինքն՝ միանգամից արդեն այս ամսվա ընթացքում բավականին երկար սպասված այս քայլը մենք կատարեցինք, և շուտով կհրապարակվի որոշումը, որը կֆիքսի այդ սակագինը: Հաջորդ քայլերը կլինեն արդեն՝ պատրաստել տեխնիկատնտեսական հիմնավորում և ներգրավել մասնավոր ներդրողին: Մրցույթի հիմնական առարկան լինելու է առաջարկվող սակագինը. ով ավելի էժան սակագնով այդ կայանը կկառուցի, իրեն էլ կտրվի կայանը կառուցելու իրավունքը»:

Հ. Հարությունյանը նշեց, որ նաև նախատեսում են մրցույթ հաջորդ տարի 50 մեգավատտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար. «Սա կլինի բավականին խոշոր ծրագիր, ու մրցույթը կլինի նույնպես սակագնի համար: Մենք ակնկալում ենք բավականին ցածր սակագին այս ոլորտի արդյունքում: Շատերը պնդում են, որ արևային էներգետիկան թանկ է, պետք չէ դա օգտագործել, մենք այս ծրագրով փորձում ենք ապացուցել, որ դա այդպես չէ, արևային էներգետիկան մատչելի էներգիայի աղբյուր է, և ակնկալվող սակագինը լինելու է բավականին ցածր»:

Փոխնախարարի խոսքով՝ ցանկանում են մինչև 2020 թվականը առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38 տոկոսով, քանի որ իրենց նպատակն էներգետիկ անկախության ապահովումն է:

«Ես իմ տանն իմ տանիքում տեղադրել եմ արևային պանել, և արդեն 2.5 ամիս է՝ իմ կողմից սպառած էլեկտրաէներգիան ինքս արտադրում եմ: Հորդորում եմ բոլորիդ՝ նույնը անել: Մեր երկրի միջին սպառումն ամսական 200 կիլովատտ ժամն է՝ մեկ բնակարանի համար, տարեկան դա 2400 կիլովատտ ժամն է, այդքան ապահովելու համար ձեզ պետք է 1.5 կիլովատտ արևային պանել, դա հինգ պանել է, իսկ մեկ կիլովատտ պանելի արժեքը հիմա տատանվում է՝ միջինը 1000 դոլար»,- նշեց փոխնախարարը:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ 1500 դոլար ներդնում ես և ունենում ես անվճար էլեկտրականություն 20-30 տարվա համա՞ր՝ փոխնախարարը դրական պատասխան տվեց

Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան
Ամենադիտված