Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները
Աշխարհ«168.am»-ի փոխանցմամբ՝ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են Ղրիմում քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը: Մանրամասն քննարկվել է Ղրիմի հետ ցամաքային սահմանին հակաահաբեկչական անվտանգության միջոցառումների սցենարը:
Խորհրդակցության ժամանակ մանրամասն քննարկվել են պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պուտինի` Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի նախագահների հետ հանդիպումների արդյունքում:
Բացի միջազգային օրակարգի հարցերի քննարկումից` խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև Ռուսաստանի սոցիալ-տնտեսական հարցերին:
Խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: