Հայերեն


«Աղջկաս գլուխը պիտի ուտեր՝ չհասցրեց, անցավ տղայիս». մահացած 4-ամյա Էրիկի մայր

Հասարակություն

«Մենք բավարարված չենք…երկու երեխայի մահ ու 3 տարի՞…Անարդար է: Պատրաստ եմ անգամ մինչեւ Եվրադատարան գնալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 2015թ. մահացած 4-ամյա Էրիկ Ամիրխանյանի մայրը՝ Լուսինե Գալստյանը: Ինչպես տեղեկացրել էինք, Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, համաձայն որի՝ «Արմավիր» ԲԿ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել 4-ամյա Էրիկ Ամիրխանյանի, 3-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան համար եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Մայրը դժգոհեց, որ երեխայի մահից հետո Էրիկի անկետան որոշ ժամանակ «կորած» է եղել. «Պարզվեց՝ իրենք են տարել, ոստիկանությունն էլ գիտի այդ մասին: Ոստիկանությունում գործը քննվելուց հետո անկետան տարան-հանձնեցին…»: Լուսինե Գալստյանը նաեւ պատմեց, որ ժամանակին իր դստեր վատառողջ լինելու ժամանակ առնչվել է բժշկուհի Անահիտ Պետրոսյանի հետ. «Երեք տարեկան էր այդ ժամանակ աղջիկս: Պետք է տեղափոխեին մանկական բաժանմունք, բայց ինքը ուզում էր տաներ իր «ինֆեկցիոնը», մինչդեռ բժիշկ Առուշանյան Աննան ասաց, որ երեխաս ընդամենը թոքաբորբ է տանում, ինչո՞ւ «ինֆեկցիոն»…անգամ վիճեց հետը, որ թոքաբորբն ինֆեկցիայի հետ կապ չունի: Էն ժամանակ աղջկաս գլուխը պիտի ուտեր՝ չհասցրեց, անցավ տղայիս…»: Նշենք՝ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը դատարանում հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Հիշեցնենք, որ ըստ դատական ակտի՝ «2015թ. հունիսին «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք ընդունված 4-ամյա Էրիկ Ամիրխանյանի վիճակը Անահիտ Պետրոսյանը գնահատել է որպես «մոտ ծանրին», նախնական ախտորոշվել է «սուր աղիքային ինֆեկցիա. գաստրոէնտերոկոլիտ տարբերակ»: Անահիտ Պետրոսյանի ցուցումով կատարվել է հոգնա, ստամոքսի լվացում, ապա երեխան ստացել է կաթիլային սնուցում: Նրա մոտ ցնցումներ են սկսվել: Բժշկուհին ներարկում է կատարել, ցնցումները դադարել են, սակայն որոշ ժամանակ անց կրկին սկսվել: Երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ գիշերը մահացել է: Երեխայի մոտ առաջին ցնցումները սկսվելուց հետո Անահիտ Պետրոսյանի կատարած բուժումը գնահատվել է որպես ոչ լիարժեք ու ճիշտ»: Լուսինե Գալստյանը նաեւ պնդեց, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի ծնողներից մեկի երեխան Անահիտ Պետրոսյանի մեղքով լսողության եւ տեսողության խնդիրներ ունի: «Երեխան իր պատճառով խուլ ու համր է դարձել: Էլի երեխային գցել է կոմայի մեջ: Շատ մարդիկ կան, որ պատահաբար սկսում են անեծքով պատմել իր մասին: Հոկտեմբերյանում չկա մի մարդ, որը նրան շնորհակալություն է հայտնում»,-ասաց Լուսինե Գալստյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված