Հայերեն

Կարծում ես՝ ուրիշի հետևը մտնելով աչքն էլ կմտնես, սխալվում ես

Blog

ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Ես քեզ շա՛տ վաղուց եմ ճանաչում. հայ ժողովրդի ծննդյան օրվանից ի վեր: Երբ Հայկն իր որդիներին արգելեց գնալ բաբելոնյան աշտարակի շինարարությանը մասնակցելու, դու ծպտյալ գնացիր: Ես այսօր կխոսեմ քո էության, բնավորության միայն մի կողմի մասին՝ աստվածատուր քո լեզվի նկատմամբ քո ունեցած վերաբերմունքի մասին: Դու հունախոս էիր, հետո թրքախոս, պարսկախոս, ռուսախոս, անգլիախոս: Այսօր էլ դու հայախոս ու հայամտած չես: Դու օտարասեր ես, օտարամտած ես՝ առնվազն ինքդ քեզ համար, քո մեջ:
Կարծում ես՝ ուրիշի հետևը մտնելով աչքն էլ կմտնես՝ սխալվում ես:
Ես ճանաչում եմ քեզ: Դու պաշտոնյա էիր և համոզված էիր ու պնդում էիր, որ հայերենը մի 20-25 տարի հետո կվերանա, ու երեխաներիդ տվել էիր օտար կրթության:
Այսօր դու խանութպան ես ու թքած ունես «Լեզվի մասին» օրենքի վրա. քո ցուցանակը գրում ես օտար լեզվով, քաղաքը զարդարում ես օտար խորհրդանիշներով, մեր մանուկների մեջ թերարժեքության բարդույթ ես սերմանում քո լեզվի, քո պետականի, քո աստվածայինի հանդեպ:
Ես ճանաչում եմ քեզ: Դու լավ գիտես կամ թվում է, թե լավ գիտես օտարինը, քեզ այսօր էլ պետք չէ հայերենը, դու քեզ լավ ես զգում Հայաստանում՝ գրել-կարդալ չիմանալով հայերեն: Դու խոսում ես հեռուստացույցով, քեզ հայրենասեր ես հորջորջում, սակայն հայերեն չգիտես, և ուրեմն՝ հայ չես: Չինացիները Հոնկոնգում չինարեն չխոսող չինացիներին «բանան» են կոչում. այսինքն թե` դրսից դեղին ես, իսկ ներսից՝ սպիտակ: Իսկ Հայաստանում հայերեն չխոսողներին առաջարկում եմ «բադրիջան» կոչել՝ դրսից թուխ ես, ներսից՝ սպիտակ:
Ես ճանաչում եմ քեզ: Դու ամերիկացի սևամորթ երգիչ Ջեքսոնն ես, որը բառի բուն իմաստով կաշվից դուրս է գալիս իր գույնը փոխելու համար: Դու Ղարաբաղյան շարժման ժամանակ նվաղած սրտով նամակներ էիր ուղարկում Ռուսաստան, նամակ ռուսաց թագավորին, և ինքնուրույն մի քայլ չէիր կարողանում անել՝ քեզ պաշտպանելու և քո ազատության համար պայքարելու համար:
Ես քեզ ճանաչում եմ. դու այսօր էլ կաս՝ հավերժական չհայը, հավերժական հայի ուղեկիցը:
Դու այսօր էլ կաս ու դարձյալ պակասեցնում ես հային համոզմունք դարձած քո օտարալիզությամբ:
Ես ճանաչում եմ քեզ :
Դու այն անառակ որդին ես, որ երբեք հետ չի գալու:

Վաչագան Սարգսյան

Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»
Ամենադիտված