Վրաստանն արգելել է ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան
Բաց մի թողեքՎրաստանի կառավարությունը որոշում է կայացրել արգելել Հայաստան եւ Ադրբեջան ռազմական բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրումը` չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոտում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով: Այս մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցին ասել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու երկրների ուղղությամբ ցամաքային եւ օդային ուղիներով իր տարածքով ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը: Այս մասին կողմերին արդեն տեղեկացվել է»,- ասել է Գոմելաուրին: