Որքան շահաբաժին ունի Մհեր Սեդրակյանի որդին
Տնտեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը հայտարարագրել է 408 միլիոն դրամ շահաբաժին։ Այս մասին իմանում ենք պաշտոնյայի 2015 թ. տարեկան հայտարարագրից։
Սեդրակյանի հայտարարագրից իմանում ենք, որ պատգամավորի տղան նախորդ տարի 800 հազար դրամով հողամաս է գնել։ Իսկ նրա դրամական միջոցները տարեսկզբին և տարեվերջին էկանորեն տարբերվել են։ Եթե Սեդրակյանը նախորդ տարվա սկզբին ուներ 300 միլիոն դրամ, ապա տարվերջին արդեն նրա դրամական միջոցները ավելացել են 150 միլիոն դրամով և կազմել 450 միլիոն դրամ։
Պաշտոնյայի տարեկան եկամուտներն էլ նախորդ տարի գոյացել են աշխատավարձից և շահաբաժնից և կազմել 412 միլիոն 308 հազար դրամ։
Ըստ Մհեր Սեդրակյանի 2014 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նա թվով 9 հողամասի, երեք հասարակական նշանակության և մեկ արտադրական նշանակության շինության սեփականատեր է։
Ինչպես տեղեկանում ենք իր կենսագրությունից՝ կրտսեր Սեդրակյանը արտադրական, առևտրային և սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ և Էլինա» ՍՊԸ–ի հիմնադիրը և 100% բաժնետերն է: Միաժամանակ հանքարդյունաբերության ոլորտի գործունեություն իրականացնող «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության 50% բաժնետեր է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: