Հայերեն

Ֆրանսիացի 173 քաղաքական գործիչներ դիմել են Ֆրանսիային՝ աջակցել Հայաստանին

Աշխարհ

Լը ժուղնալ դյու Դիմանշի (ԺԴԴ) խմբագրությունը հայտնում է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Անն Հիդալգոն, Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, Միշել Ռուբիրոլան` 173 քաղաքական գործիչներ ստորագրություններ են ուղարկել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հակամարտությունում իր ռազմավարությունը»։

Նկարում՝ Անն Հիդալգո, Վալերի Պեկրես, Լորան Վոքիե, Միշել Ռուբիրոլա

Լեռնային Ղարաբաղում հակամարտող Հայաստանին եւ Ադրբեջանին Էմանուել Մակրոնն իր միջնորդությունն է առաջարկել՝ բանակցությունների գործընթացը վերսկսելու նպատակով։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ ստորագրահավաք կազմակերպած 173 քաղաքական գործիչները, որոնց թվում են Անն Հիդալգոն, Լորան Վոքիեն, Վալերի Պեկրեսը, Միշել Ռուբիրոլան, անբավարար են համարում Մակրոնի առաջարկությունը։ Նրանք ցանկանում են, որպեսզի Ֆրանսիան վերանայի «իր ռազմավարությունն այդ հակամարտությունում»։ Այն է՝ «օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ պարտադրել Ադրբեջաննին անմիջապես դադարեցնել բռնությունները, խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ եւ ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքներ եւ քաղաքացիական բնակչությանը։ Այս տարածքը հայկական քաղաքակրթության բնօրրանն է։ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը պատմության ողջ ընթացքում չի դադարել գլխավորապես հայկական լինելուց եւ պատերազմական ծանր պայքարի գնով վերանվաճել է իր ազատությունը, որն ավարտվել է 1994թ․ հրադադարով։ Սակայն հակամարտությունը մնում է չլուծված եւ ռազմաճակատի ողջ երկայնքով ժամեր շարունակ ընթացող աննախադեպ բռնությունները վկայում են, որ միջնորդության փորձերն ապարդյուն են։

Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունը, ոչ այլ ինչ է քան աչքակապություն։

Ֆրանսիական դիվանագիտությունը մեծ ջանքեր է գործադրում։ Որպես Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ստեղծած Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան հայտարարել է իր չեզոքությունը եւ տասնամյակներ ի վեր վճռականորեն աշխատում է այդ բնակչության անվտանգությունն եւ խաղաղությունը երաշխավորող լուծում գտնելու հարցում։ Սակայն այս տարվա վերջին դեպքերից հետո Ֆրանսիան պետք է արմատապես վերանայի իր ռազմավարությունը։

Հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը հարձակում է գործել ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա։ Մինսկի խումբը կոչված է թույլ չտալու ուժի կիրառումը Թուրքիայի եւ Իրանի սահմանին եւ Սիրիայից ոչ հեռու գտնվող այս ծայրահեղ անկայուն տարածաշրջանում եւ առավել եւս հակամարտության տարածվելը դրա սահմաններից դուրս ։ Ավելին, մենք չենք կարող հանդուրժել ռազմական ագրեսիան Ֆրանսիայի բարեկամ երկրի դեմ, որի ժողովուրդը 1915թ․ ցեղասպանության զոհ է եղել եւ որի հանդեպ մենք կրում ենք պատմական եւ համընդհանուր պատասխանատվություն։ Այդ պատասխանատվությունը մեզ պետք է ստիպի դուրս գալ չեզոքությունից։ Այդ չեզոքությունը բացարձակապես չի պաշտպանում ժամեր շարունակ կրակի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը․ զոհվել են կանայք, երեխաներ։ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, որը ռազմաճակատից բազմաթիվ կիլոմետր հեռու է, ռմբակոծությունների թիրախ է։ Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու նպատակ ունեցող ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունն աչքակապություն է։

Մեզ մտահոգում է նաեւ Թուրքիան, որի մասնակցությունն այս հակամարտությանն այլեւս անհնար է հերքել։ Հուլիսին Հայաստանի դեմ հարձակումից ի վեր, Թուրքիան կատաղորեն բորբոքում է հակամարտությունը՝ ռազմատենչ հայտարարություններով աջակցելով Ադրբեջանին։ Պատահական չէ, որ հուլիսից ի վեր թուրքական ծայրահեղ աջակողմյան ռազմական Գորշ գայլեր խմբավորումը բռնություններ է կատարում մեր երկրում՝ մասնավորապես հուլիսի 24-ին Դեսին-Շապիոյում (Ռոնի դեպարտամենտ) խաղաղ հայ ցուցարարների դեմ։

Տասնամյակներ շարունակ Ֆրանսիայի որդեգրած չեզոքությունը խաղաղության տանող ուղի չէ։

Սեպտեմբերի 24-ին, ադրբեջանական հերթական ագրեսիայից երեք օր առաջ, Մարդու իրավունքների սիրիական դիտակը հայտնել էր Թուրքիայի հաշվին աշխարհազորայիններ, ասել կուզե ջիհադիստներ, Ադրբեջան տեղափոխելու մասին։ Այդ վարձկանները Սիրիայում մահ էին սփռում քուրդ ազգաբնակչության շրջանում։ Այս պահին հայերը հե´նց նրանց դեմ են ճակատամարտում։ Ինչպիսի ցավալի հեգնանք․ Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ է։ Անկարայի այս կեցվածքը վկայում է այն մասին, որ Թուրքիան նենգորեն վիժեցնում է բազմակողմ նախաձեռնությունները՝ կողմ լինելով ուժային լուծմանը։

Հաշվի առնելով այս ամենը՝ հաստատում ենք, որ տասնամյակներ շարունակ Ֆրանսիայի որդեգրած չեզոքությունը խաղաղության տանող ուղի չէ։ Այսօր այդ չեզոքությունն ավելի շատ իր թուրք դաշնակցի հետ սերտորեն համաձայնեցված ադրբեջանական ագրեսիայի անպատժելիության երաշխիք է, քան հակամարտության լուծում գտնելու լծակ։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ֆրանսիական դիվանագիտությունը պետք է վերանայի իր ռազմավարությունը։ Այն է՝ օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ պարտադրել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել բռնությունները՝ խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ եւ ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։

Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված