Լոսի հայը սեռական ոտնձգություն է արել աղջիկ-վարորդի նկատմամբ․ նա ձերբակալված է
ԱշխարհՔալիֆորնիայի Գլենդելի 30-ամյա բնակիչ Սեւադա Բանդարիին ձերբակալել են Uber տաքսի ծառայության վարորդի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով։ Ոստիկանության փոխանցմամբ, Բանդարին սեռական բնույթի գործողություններ է կատարել 23-ամյա կին վարորդի նկատմամբ, որի մեքենայով Ստուդիո Սիթիից ուղեւորվում էր տուն։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին գիշերը, ժամը 2-ի սահմաններում։ Բանդարին մի քանի անգամ սիրահետել է վարորդին, որը ահազանգել է 911։ Ժամանած ոստիկանները հենց տան մոտ ձերբակալել են Բանդարիին, բայց նա վճարել է գրավի գումարն ու ազատվել։ Բանդարին դատարանի առջեւ է կանգնելու հունվարի 5-ին։