Թշնամին Օնիկ Գասպարյանին վերագրվող կոչ է տարածել
ՔաղաքականությունԻնչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր անունով բացված կեղծ էլեկտրոնային հասցեից նամակներ են ուղարկվում․ «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։
Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։ Հետևեք միայն իմ ֆեյսբուքյան էջի գրություններին և մի բացեք տվյալ նամակները»,-գրել է նա։
Ավելի ուշ, ՊՆ խոսնակը հայտնել է նաև այն մասին, որ այդ նույն էլեկտրոնային հասցեից տարածվել է իբրև թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կոչը․ «Զգոն լինենք»,-գրել է Ստեփանյանը։